▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամ, ինձ վերջին անգամ ես տեսնում. Տավուշում սպանված 17-ամյա աղջկա մայրն ուշագրավ մանրամասներ է պատմում

Yerkir.am-ը գրում է.

Հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի 17-ամյա  բնակչուհի Աստղիկ Հանիսյանի սպանության գործով ձերբակալված նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը կայքի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց:  Տիկինը նախ տարօրինակ համարեց այն, որ Արսենն իր վրա է վերցրել մեղքը, ապա ասաց՝ երբ  այցելել է Արսենին ու զրուցել նրա հետ, զգացել է, որ որդին դիտավորյալ լռում է, ու ասես ինչ-որ բան թաքցնի:

«Ախր ամեն ինչ շատ խառն է ու խճճված:  Դեպքի օրը, երբ Արսենը եկավ տուն, ես լվացի նրա շորերը, որ չորանան, քանի որ հաջորդ օրը պետք ա գնար Սևան, որտեղ աշխատում էր: Երբ Արսենը եկավ, իմ հարևաններն էլ են իմ տանը եղել ու տեսել են, թե Արսենն ինչ վիճակով է տուն մտել: Ասում են՝ իբր ես դիտավորյալ եմ արագ լվացել Արսենի շորերը, որ վրայի արյունը մաքրվի, բայց արյուն չի եղել, ոչ մի բան չի եղել, ես ուղղակի լվացել եմ շորերը, որ մինչև հաջորդ օրը չորանան, որ Արսենը հագնի, գնա գործի»,- ասաց Սվետլանա Խոջոյանը՝ շարունակելով պատմել, որ դեպքի օրը Արսենը ցանկություն  է հայտնել գնալ Բերդ՝ այնտեղից գնումներ անելու, որ հաջորդ օրը գնա Սևան:

«Ասեց՝ գնում եմ հեռախոսիս զարյադչնիկ առնեմ, մեկ էլ գնամ եկեղեցի՝ մոմ վառեմ:  Գնացել ա ու ընդեղ էլ տեսել ա Աստղիկին ու նրա մորը: Նստել են «Ուռենի» անունով կաֆեում, Արսենն իրանց պատիվ ա տվել: Հետո Աստղիկենց բարեկամներից մեկն ինձ զանգեց, ասեց, թե Արսենն Աստղիկին փախցրել ա, ես էլ ասեցի՝ չեմ հավատում, բայց զանգեցի իմ քրոջը, ինքն էլ զանգեց Արսենին ու իմացավ, որ չկա տենց բան: Ես էլ հետո խոսեցի Արսենի հետ, ասեց՝ ի՞նչ փախցնել, ի՞նչ բան, ես Բերդում եմ, հեսա կգամ»,- պատմեց Արսենի մայրը՝ հավելելով՝ լսելով, որ Արսենը իբրև թե փախցրել է Աստղիկին, վատացել է, քանի որ 17-ամյա աղջիկը, ով իրենց գյուղ էր եկել Շնողից, աչքի էր ընկնում ոչ բարոյական պահվածքով:

«Ինքը Շնողի աղջիկ ա, մեր գյուղից չէ , ինքը մորը թողել, եկել ա մեր գյուղ հասել,  եսիմ քանի գյուղա  փոխել, եսիմ քանի ամուսին: Օրերով տանը չէր լինում, ուր ասես գնում էր  ու ասեմ նաև, որ Աստղիկին մշտապես տանից դուրս են արել իր վատ վարքի համար:  Աստղիկի մայրն էլ ամուսնացել, եկել էր մեր գյուղ ու էս նոր ամուսնուց, մի տղա  ունի: Ասում են նաև, որ Աստղիկն իր խորթ հորից՝ մոր հիմիկվա ամուսնուց, երեխա ա ունեցել ու ծախել»,- ասաց Սվետլանա Խոջոյանը՝ ապա հավելեց՝ կասկած է ունեցել, որ Աստղիկը հոգեպես առողջ չի եղել, որ կարողացել է այդ տարիքին այդպիսի կյանք վարել:

Արսեն Խոջոյանի մայրն ասաց նաև, որ մահացած Աստղիկի մայրը՝ Ռուզաննան  զրուցել է իր հետ ու ասել է՝ վստահ է, որ Արսենը չի սպանել Աստղիկին, ու նա այդ մասին հայտնել է նաև իրավապահ մարմիններին:

«Հարևաններս ստորագրությունով Արսենի մասին լավ բնութագիր են տվել ու, ընդ որում,  Ռուզանն ու իր ամուսինն էլ են ստորագրել դրա տակ»,- ասաց տիկինը: Նա մեր զրույցի վերջում նաև պատմեց, որ իրենց գյուղապետը թույլ չի տվել, որ մահացած աղջկա մարմինն ամփոփվի իրենց գյուղում:

 Զրուցեցինք նաև Աստղիկ Հանիսյանի մոր՝ Ռուզաննայի հետ, ով  համոզմունք հայտնեց, որ Արսենը մեղավոր չէ: «Անհնար ա, որ Արսենը սպանած լինի Աստղիկին, ես չեմ հավատում: Ես էս մասին ոստիկաններին էլ եմ ասել, քննիչների հետ եմ խոսել, ասել եմ, որ Արսենը չի սպանել ու ասել եմ նաև, որ ես ոչ մի բողոք չունեմ»,- ասաց տիկինը՝ ապա պատմեց, որ դեպքի օրը ինքն էլ եղել Արսենի և Աստղիկի հետ, բայց իրենցից շուտ է վերադարձել գյուղ, որ իր երեխային մանկապարտեզից վերցնի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին