▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է, թե ով է լինելու նոր բանակցողը. Վարուժան Ավետիսյան

newsbook-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամներին հայտնի է՝ իշխանությունների հետ բանակցությունների գործընթացում ո՞վ պետք է փոխարինի ազատամարտիկ Վիտալի Բալասանյանին, սակայն խումբն առայժմ չի կարող բարձրաձայնել տվյալ անձի անունը. այս մասին ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն, ում տեղեկացմամբ՝ ամբողջական ինֆորմացիային տիրապետում է միայն ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, ով, սակայն, մեր զրույցի պահին հեռու էր և չեր կարող մոտենալ խոսափողին: Ճշգրտմանը՝ ո՞ւմ կամ ինչի՞ն են սպասում՝ բարձրաձայնելու բանակցողի անունը, Վարուժան Ավետիսյանը կրկին նշեց, որ չի կարող ասել: «Կոնկրետ մարդ կա, մենք գիտենք այդ մարդուն, սակայն հարց է՝ վերջնակա՞ն է որոշումը, մյուս կողմում համաձայնե՞լ են դրան, կարո՞ղ ենք անուն հրապարակել, թե ոչ: Այս ամենը դեռ անհայտ է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բանակցային գործընթացը չի ընդհատվել, սակայն գործնական քայլեր այս պահին չեն կատարվում: Վարուժան Ավետիսյանը հայտնեց նաև, որ անջատել են հոսանքը, սնունդ այլևս չեն մատակարարում, բժիշկ ևս հրաժարվել են տրամադրել: «Օղակն ավելի են սեղմում, կարծես մենք ուզում ենք այստեղից դուրս գալ, իսկ իրենք արգելում են դա: Մենք չգիտենք՝ ի՞նչ է արտաքին աշխարհում կատարվում»,- ամփոփեց նա: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին