▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր»-ի տղաները մարգարեներ չէին և չեն. նրանք արել են ընդամենն առաջին քայլը. Թամար Հովհաննիսյանը

Չի կարելի հայկական տարբերակով ձեռքը թափ տալ, ասել` լավ, է~. Թամար Հովհաննիսյան

Armtimes.com-ը գրում է.

Մհեր Մկրտչյանի կինը` դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, երեկ այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն` հույս ունենալով տեսակցել «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին: Նրան դա թույլ չէին տալիս: Հիվանդանոցի բակում տիկին Հովհաննիսյանը պատասխանեց մեր մի քանի հարցերին:

- Տիկին Հովհաննիսյան, վերջին երկու օրերի զարգացումները ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ է տեղի ունենում, ըստ Ձեզ:

- Ես գնահատական տալու իրավունք չունեմ, որովհետեւ դա իմ մասնագիտությունը չէ: Սա պրոցես է եւ պրոցեսի ընթացքում լինում են առաջխաղացման պահեր, նահանջի պահեր, լինում են միջադեպեր: Սա բարդ, ժամանակատար, համբերություն եւ կորով պահանջող, ինչպես նաեւ համաժողովրդական պրոցես է, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը, որովհետեւ այդ համաժողովրդական գործընթացը հենված է շատ ցցուն մի դեպքի վրա: Նկատի ունեմ տղաների քայլը:

- Այսօր շատերը մեղադրում էին փողոց դուրս եկած մարդկանց տուն ուղարկողներին: Դուք ինչ կարծիքի եք դրա վերաբերյալ: Կարո՞ղ էր դա իշխանությունների հետ համագործակության հետեւանք լինել, ինչի մասին շատերն էին խոսում:

- Տուն ուղարկելու Պարույր Հայրիկյանի կոչն անակնկալ էր նաեւ ինձ համար: Ես համամիտ չէի դրան եւ ժողովուրդն էլ բողոքեց: Բայց իշխանությունների հետ համագործակցելու մասին եզրակացություններ անել չեմ կարող: Համենայնդեպս, իրավիճակն այնքան սուր է, այնքան եզրագծով ենք քայլում, որ հնարավոր են թյուրըմբռնումներ, հնարավոր են պատահական պոռթկումներ, մենք շատ լայնածավալ ամբոխի հետ գործ ունենք, այնտեղ կարող են լինել ե´ւ տարակարծություններ, կարող են լինել ե´ւ սխալներ: Ամեն մի փոքրիկ բանից եզրակացություն անել, որ սա վերջն էր, որ միշտ էլ տխուր է լինում վերջաբանը, հայկական տարբերակով ձեռքը թափ տալ, ասել` լավ, է~, չի կարելի:

- Իսկ ժողովրդին տուն ուղարկելուց առաջ հարթակում գտնվողների հետ Հայրիկյանը չէ՞ր խորհրդակցել:

- Ես չնայած այնտեղ էի, բայց տեղյակ չեմ` ինչ են խոսել իրար հետ, ես չգիտեմ` արդյո՞ք դա ընդհանուր պայմանավորվածություն էր, թե՞ միայն Պարույր Հայրիկյանի կարծիքը, բայց, ըստ իս, դրանից հետո փորձ արվեց ուղղել այդ սխալ արված քայլը, սակայն ուշ էր այն առումով, որ նորից եմ ասում, լայն զանգվածի հետ զգույշ վարվելակերպ է պետք, որովհետեւ զանգվածն անհատ չէ, զանգվածն ունի իր տրամաբանությունը: Մի բան որ արեցիր, դժվար է հետ բերելը, բայց դա չի նշանակում, թե դրանով վերջացավ:

- Այսօր պարզվեց, որ շտապօգնության բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պատանդ են վերցրել: Դուք դրան ինչպես եք վերաբերվում: Ինչքանո՞վ է դա ճիշտ:

- Ես ինչ կարող եմ ասել, եթե իրենք դա են ճիշտ համարել որպես քայլ, ուրեմն ճիշտ են: Դուք հասկանո՞ւմ եք` լրագրողները բոլորը մոտենում են յուրաքանչյուրին եւ հարցեր են տալիս՝ ինչ գնահատական ունեն, որքանով էր ճիշտ, ես չեմ ուզում ինքնագովությամբ զբաղվել, բայց բոլորը չէ, որ ինձ նման կարող են ասել, որ դա ինձ չվերաբերող հարց է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին