▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն իրեն բերման ենթարկելու գործով տուժող է ճանաչվել

Lragir.am-ը գրում է.

Կանադահայ դերասանուհի, կինոռեժիսոր Արսինե Խանջյանը ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործերից մեկով տուժող է ճանաչվել: Այս մասին կայքին ասաց Խանջյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Դերասանուհին Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է, այս պահին Հայաստանում չէ:

Խանջյանին ոստիկանները բերման էին ենթարկել հուլիսի 27-ին՝ Խորենացի փողոցից: Այդ օրերին ՊՊԾ գնդի հարակից տարածքում ոստիկանները խիստ հոկողություն էին սահմանում՝ խոչընդոտելով քաղաքացիների մուտքը դեպի այն փողոցներ, որոնց տանում են ՊՊԾ գնդի տարածք:

Դերասանուհին իր տեսախցիկով նկարահանելիս է եղել Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձությունները, երբ ոստիկանները նրան բերման են ենթարկել, տարել ոստիկանության ստորաբանաժանումներից մեկն, ապա ժամեր անց ազատ արձակել, ըստ որում՝ միայն այն բանից հետո, երբ վերջինիս փաստաբաններից Արամազդ Կիվիրյանը շուրջ 2 ժամ իրավապահ մարմիններից ճշտումներ կատարելուց հետո վերջապես կարողացել է պարզել Խանջյանի գտնվելու վայրն ու մեկնել այնտեղ:

Կիվիրյանի պնդմամբ՝ երբ ինքը մեկնել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, որտեղ գտնվելիս է եղել Արսինե Խանջյանը, իրեն փորձել են մոլորեցնել, թե դերասանուհին արդեն ազատ է արձակվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին