▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր»-ին հաց հասցնողի եղբայրը պատռելու է անձնագիրը և հրաժարվելու է ՀՀ քաղաքացիությունից

Hraparak.am-ը գրում է.

Վաղը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կհրապարակվի «Սասնա ծռեր» ջոկատին հաց փոխանցած Արթուր Սարգսյանի կալանքի վերաբերյալ որոշումը։ Պաշտպանական կողմը միջնորդել է նրա նկատմամբ կալանքը վերացնել որպես խափանման միջոց։ Արթուր Սարգսյանի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց. «Արդյոք դատարանը կարո՞ղ է կատարել այն հետեւությունը կամ փաստել այն իրողությունը, որ Արթուր Սարգսյանի վիճակը թեթեւացվել է այս նոր մեղադրանքով։ Արդյոք Դուք ընդունու՞մ եք, որ օժանդակելը թեթեւացնում է Արթուր Սարգսյանի վիճակը՝ մեղադրանքի հետ համեմատած։ Ինձ թվում է, որ դատախազն ու քննիչներն էլ էին տարակուսել այդ հարցերից։ Ինձ թվում է, որ այդ հարցերի համար, ինչպես նախորդ նիստից հետո ես ասացի, այդ հարցերի կապակցությամբ ես ներկայացրեցի առարկություն։ Իսկ այդ հարցերի համար նիստերը չեն հետաձգվում, մարդուն լրացուցիչ չեն պահում անազատության մեջ»։

Նա ասաց նաեւ, որ դատական նիստին, ինչպես նախորդ անգամ, ներկա էր նաեւ Արթուր Սարգսյանը։ Նա հանդես է եկել հայտարարությամբ։ Ըստ Տիգրան Եգորյանի՝ դատավորը փորձել է հասկանալ օգոստոսի 2-ին եւ 4-ին ներկայացված մեղադրանքների տարբերությունը, վերջապես հասկացել է, որ դրանք տարբեր են։ Փաստաբանն ասաց, որ քննիչն ասել է, թե սանկցիաները նույնն են, եւ Արթուր Սարգսյանն էլ ասել է, թե տարբերությունը որն է։ Տիգրան Եգորյանը հավելեց, որ Արթուր Սարգսյանը ո՛չ խմբին անդամակցել է, ո՛չ նախնական համաձայնություն է ձեռք բերել, ո՛չ էլ մասնակցել է ՊՊԾ գունդը հսկողության տակ վերցնելուն։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան եկած եւ դատարանի բակում եղբոր դատավարությանը հետեւող Արսեն Սարգսյանը, որն Արթուր Սարգսյանի եղբայրն է, մեզ հետ զրույցում արձագանքեց. «Էն, որ Արթուրին ձեռնաշղթաներով տանում էին, հաստատ Բեն-Լադենին եւ Օջալանին այդ ձեւով չէին տանի։ Այսօր ականատես եղա։ Երկուշաբթի ես ուզում եմ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, դա հաստատ է. կհրավիրեմ լրատվամիջոցներին եւ այդ հայտարարությունը կանեմ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին