▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է Թբիլիսիում վրացիների կողմից թուրքական սրճարան-ռեստորան-խանութները ջարդուփշուր անելու առիթը

nyut.am-ը գրում է. Ինչպես արդեն գրել էինք,  «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպության անդամ հանդիսացող հարյուրավոր երիտասարդներ երեկ Թբիլիսիում ավերել են Աղմաշենեբելի պողոտայի վրա գտնվող թուրքական խանութները և սննդի օբյեկտները:

Այսօր հեռախոսազրույց ունենալով Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայի (նախկինում` Պլեխանովի փողոց) շենքերից մեկում բնակվող մեր ծանոթի հետ, ով երեկվա անկարգությունների ականատեսն էր եղել, կայքի թղթակիցը որոշ մանրամասներ պարզեց:

«Երեկ, վաղ առավոտից այս պողոտայի թուրքական սրճարաններում, ռեստորաններում և խանութներում թուրքական երաժշտություն էր լսվում: Թուրքական մուղամի ձայնն այնքան բարձր էր, որ ականջ էր սղոցում: Իսկ երեկ մեզ, վրացիներիս համար սգո օր էր. աբխազական զորքերի կողմից Սուխումը գրավելու տարելիցը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին