▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինտիմ բնույթի սոցցանցերում երեխաների անունով էջեր են ստեղծվում.ՏՏ փորձագետ

«Հանրությունը տեղյակ չէ, թե ինչ խնդիրների առջև կարող է կանգնել, եթե չպաշտպանի իր անձնական տվյալները: Հայաստանում արդեն արձանագրվել  են կիբեր հարձակումներ, որոնք թիրախավորված են: Հաքերներն օգտագործում են անձնական տվյալների արտահոսքերը, օրինակ՝ էլեկտրոնային հասցեները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝  խոսելով անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների մասին՝ հավելելով.

«Պաշտպանված չեն նաև երեխաները: Ծնողները չեն գիտակցում, թե երեխաների համար սոցցանցերում ինչ խնդիրներ կան ու չեն էլ կարողանում պաշտպանել նրանց: Հիմա տարածված խնդիրներից մեկն այն է, որ երեխաների անունով էջեր են ստեղծվում ու օգտագործվում են հիմնականում ինտիմ բնույթի սոցցանցերում: Այստեղից հետևություն՝ նրանց էջերը պետք է հասանելի չլինեն բոլորին, նրանք պետք է անծանոթների հետ չընկերանան և այլն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին