▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ նույնիսկ այստեղ նրանք օրիգինալ չեն...

Asekose.am-ն արդեն 4 տարի ներկայացնում է Թոփ Տես հաղորդումը, որի յութուբյան դիտումները, անհամեստ թող չհնչի, ապացուցում են՝ հաղորդման հաջողված ու պահանջված լինելու մասին:

Ավելի ուշ համացանցում հայտնվեցին նմանատիպ այլ հաղորդումներ, որոնք , ինչպես ֆորմատով էին նման, այնպես էլ՝ երբեմն վերնագրերի տրամաբանությամբ...

Հիմա նաև հեռուստաընկերություններից որոշներում են նման հաղորդումներ սկսում՝ խրոխտ ազդարարելով, որ ներկայացնելու են մամուլի ու կայքերի հետաքրքիր նյութերը, ֆեյսբուքի քլնգոցներ....

Ուրախ ենք մեր գործընկերների համար, սակայն պիտի խնդրենք օրիգինալ լինել ու նման նախաձեռնությունները օրիգինալություն չներկայացնել, քանի որ ոչ իրենք, ոչ էլ մենք «հեծանիվ չենք հորինել» նման հաղորդում նախաձեռնելով, պարզապես՝ մենք 4 տարի առաջ ենք հասկացել համացանցի ազատությունը, համն ու հոտը հեռուստատեսություն բերելու հետաքրքրությունն ու անհրաժեշտությունը, իսկ ոմանք՝ նոր...

Ի դեպ, համացանցում կայուն հաստատվելուց հետո Թոփ Տեսն ավելի քան երեք տարի նաև հեռուստաեթերում է, սակայն մեզ համար կարևոր է հենց համացանցի արձագանքը, որտեղից ծնվել է մեր հաղորդումը:

Իսկ նկատե՞լ եք, որ հեռուստատեսությունում ծնված, սակայն, ի սկզբանէ համացանցում արծարված, նյութերը հեռուստալրագրողները երբեմն նույնիսկ եթեր չգնացած համացանցում են տարածում...Նրանք, փաստորեն, «համացանցը եթեր բերելուց» հետո, ընդունելով, որ սոցիալական կայքերը ավելի ճիշտ աղբյուր են իրենց ասածը տեղ հասնելու նպատակով, «եթերը համացանց են փոխանցում»...

Եվ նույնիսկ այստեղ նրանք օրիգինալ չեն...

 

Հեղինակ՝

Ա.Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին