▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ախպեր, ոչ մի բան էլ չեմ ստացել, հենց էսօր էլ թող գան հանեն». Նոր Գեղիի գյուղապետը վրդովված է

Aravot.am-ը գրում է. Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանն իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ գյուղի երաժշտական դպրոցը եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ գյուղի գլխավոր փողոցն անվանակոչել էր իր անունով: Սա բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք էր տվել սոցցանցերում եւ հասարակության շրջանում:

Կայքը Ֆրոնտիկ Թեւոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է իրեն զգում այս ամբողջ աղմուկից հետո, արդյոք չի՞ զղջացել, որ նման նվեր է արել իր ծննդյան տոնի կապակցությամբ: Նա պատասխանեց. «Ես չեմ փոշմանել, ինչ ուզում են, թող անեն: Տեղյակ եմ աղմուկին, հա, ի՞նչպես պիտի վերաբերվեմ, չեմ իմանում դրան ինչ անուն տալ: Այդ օրինակը մեզ մոտ մինչեւ հիմա եղել է, կար, նույն Ցոլակ Մանվելիչի անունով անվանակոչություն է եղել, երբ ինքը կենդանի մարդ էր, նրա անունով անվանակոչվել է փողոց, մշակույթի տուն: Այն փողոցը, որտեղ ես ապրում եմ, առանց այդ էլ մարդիկ ասում էին Թեւոսյանի փողոց:  Եվ ժողովուրդը հավաքվել է, դիմում են գրել ավագանուն, ավագանին էլ որոշում է կայացրել՝ իմ 30 տարվա աշխատանքային օրվա եւ նաեւ 70 ամյակի կապակցությամբ: Մնացածը ինչ ուզում են անեն: Մի հատ այդպիսի խոսք կա, ասում են՝ չոր կեղտը չի կպնի մարդուն: Ես էն մարդն եմ, որ ինչքան էլ ուզենան վարկաբեկեն, ինձ կեղտ չի կպնի, չեն վարկաբեկի, որովհետեւ ամբողջ հանրապետությունն ինձ գիտի: Նոր քիչ առաջ ինձ զանգել է 92 տարեկան մարդ՝ նախկին Կուրորտ սովետի նախագահ, որ ես 15 տարուց ավելի աշխատել եմ կուրորտային սիստեմում, 86 թվից եկել եմ Նոր Գեղի: Ես ունեմ 4 տղա, 10 թոռ, 4 ծոռ եւ այլն, թոռներ եմ պսակել, այսօր էլ թող էդ աղմուկը հանեն: Թեւոսյանը դրանով չի ճանաչվում: Թեւոսյանը ճանաչվում է իր մարդկային հարաբերություններով, կամեցողությամբ»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին