▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. անասթեզիոլոգը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան

Այս գիշեր արտառոց դեպք է գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում. երիտասարդ աղջիկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժշկի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել:

Ըստ տուժած աղջկա՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Կապանի» ԲԿ տեղափոխվելուց հետո բժիշկը փորձել է բռնաբարել իրեն։

Ըստ մեր տեղեկություններ՝ 18-19 տարեկան աղջիկը ԲԿ էր տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարելուց հետո՝ բուժօգնություն ստանալու նպատակով։ Աղջիկը բողոքում է անասթեզիոլոգի դեմ:

Այս ԲԿ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով հիշեցնենք, որ հիվանդների մահացության վերաբերյալ տեղեկությունները ևս հաճախ են հանրությանը հայտնի դառնում:

Միայն 2016թ. դեկտեմբեր ամսին գրանցվել է 2 մահացության դեպք՝ ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում մահացել էր նորածին և նրա 26-ամյա մայրը:

Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել են մահացած պտղի և Մ.Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նյութի աղբյուրը` «Փաստինֆո»

Կարդացեք նաև` Կապանի բժշկական կենտրոնում լարված վիճակ է. բաց նամակ Սերժ Սարգսյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին