▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայնակ Գայլը հացադուլ է հայտարարել

«Ա1+»-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը գտնվում է հացադուլի մեջ։ Այս մասին կայքին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Հացադուլ հայտարարելով, Արայիկ Խանդոյանը իր աջակցությունն է հայտնում հացադուլի մեջ գտնվող, «հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին։

Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը նախաքննական մարմինը փոխել է կալանքով։ Ի նշան բողոքի՝առողջական տարբեր խնդիրներ ունեցող Արթուր Սարգսյանն արդեն 8 օր է գտնվում է հացադուլի մեջ։

Փետրվարի 15-ից, ի աջակցություն  Արթուր Սարգսյանի, հացադուլ է սկսել նաեւ Սասնա ծռերից՝  Աշոտ Պետրոսյանը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին