▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրացուցիչ տեղեկություն Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասով

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր պարոն Փաշինյանի հայտարարությունը, համաձայն որի 2017թ. հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել է 7077 հաշվառում (խոսքը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի անձանց):
Ի լրումն նշված թվային տվյալների տեղեկացնեմ, որ 2016թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում 2016թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 5.834 ՀՀ քաղաքացի հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից (2016թ. թվային վերլուծության համար ևս ընտրվել է նույն թվականի ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող անձանց, համարժեք համեմատություն կատարելու նպատակով):
Ամբողջ հանրապետության տարածքով հաշվետու ժամանակաշրջանում հաշվառումների տարբերությունը կազմում է 1234:
Ըստ բնակության վայրի հաշվառման գործընթացը կազմակերպելիս անձնագրային ծառայությունները ղեկավարվում են բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներով. հիմք հանդիսացող փաստաթղթերի բավարար լինելու դեպքում իրականացվում է հաշվառում:  

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել էր, որ 2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը 7 հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին