▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է եղել Նոր Հաճնում 46-ամյա տղամարդու սպանության պատճառը. նոր մանրամասներ

«Փաստինֆո»-ն գրում է. Նախօրեին Կոտայքի մարզի Նոր Հաճնում 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքով կայքին  նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Նրա դին հայտնաբերվել էր իր ավտոմեքենայի մեջ գլխի շրջանում հրազենային 2 վնասվածքներով: Ըստ մեր տեղեկությունների՝ Մարգարյանը զբաղվել է ոսկյա զարդերի և ադամանդների առքուվաճառքով, ինչի համար էլ հաճախակի է մեկնել Մոսկվա: Կրակոցներն արձակվել են ՏՏ տեսակի ատրճանակից. տուժողի մեքենայի մեջ հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի պարկուճներ եւ գնդակ։

46-ամյա Վախթանգ Մոսկվայում մտերիմ ընկեր է ունեցել, ում հետ Մոսկվայում համագործակցել է։ Ընկերը եւս այս օրերին գտնվում էր Հայաստանում:

Դեպքի օրը՝ սպանությունից առաջ, մեր տեղեկություններով, Վախթանգի մեքենային մոտ տեսել են նաեւ ընկերոջ մեքենան։ Մեքենան ավելի ուշ հայտնաբերել են, իսկ ընկերոջը՝ ոչ։ Թե որքանով ընկերոջ անհետանալը կապ ունի սպանության հետ՝ թերևս կպարզի նախաքննությունը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին