▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորենացու դեպքերից հետո տեղեկացա, որ ես հղի եմ եղել եւ կորցրեցի երեխայիս. Անի Զախարյան

a1plus.am-ը գրում է. «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն իրեն է համարում  տուժող, երբ  մոտ մեկ տարի է  մեղադրվում է  2016թ հուլիսի 19-ին Խորենացի փողոցում  ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ.

«Խորենացու դեպքերից հետո տեղեկացա, որ ես հղի եմ եղել եւ կորցրեցի երեխայիս»,- ասում է Անի Զախարյանը:

 Պաշտպանական իր ճառում Անի  Զախարյանը հայտարարեց, որ իրեն մեղադրանք է առաջադրված   միայն 5 ոստիկանների ցուցմունքի հիման վրա.

«Վկաներ, որոնք դատարանում ապացուցեցին, որ կարող են լիարժեք ստել:Անմեղ եմ, միջադեպի մասին իմացել եմ համացանցից եւ քննիչի զանգից: Բոլոր այստեղ հետազոտված ապացույցները իմ օգտին են խոսում»:

Մեղադրողը ապացուցված էր համարել Անի Զախարյանի մեղքը եւ միջնորդել դատապարտել նրան 4 տարվա պայմանական ազատազրկման:

«Այս ամենը ես համարում եմ ծաղր՝ արդարադատության եւ մարդու իրավունքների նկատմամբ  եւ ապշում եմ, ինչպես պաշտոնյան կարող է հղի կնոջը անհիմն  մեղադրել հանցանքի մեջ, որը աբսուրդ է եւ չի համապատասխանում իրականությանը»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին