▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ տրանսպորտային պետական տեսչությունը խոշոր վնասներ է պատճառում տնտեսվարողներին

Asekose.am-ը հրապարակել էր բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որ ներկայացնում էր տաքսու վարորների բողոքը: 

 

Խնդրի առնչությամբ հավելյալ տեղեկություն է ներկայացրել ոլորտին ծանոթ և  իրավաբանական խորհրդատվություն ներկայացնող ընկերություններից մեկը. այն  կարող եք կարդալ ստորև.

Այս խնդրին քաջածանոթ ենք: Հարցը կայանում է հետևյալում: 
1. Ըստ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի՝ ՀՀ տրանսպորտային պետական տեսչությունը պարտավոր է արձանագրություն կազմելիս խախտողին բացատրի նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները, ապա եթե ենթադրյալ խախտում կատարած անձը չի ընդունում խախտումը, դրա մասին նշում է կատարվում արձանագրության մեջ: Այսինքն՝ արձանագրության վերաբերյալ տեսչությունը պարտավոր է տեղյակ պահել իրավախախտում կատարած վարորդին արձանագրության կազման ժամանակ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը (258-րդ հոդված, 1-ին մասը) նախատեսում է նաև, որ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ, խախտողը արձանագրություն կազմելու համար բերման կարող է ենթարկվել: Այսինքն՝ օրենսդրությամբ նախատսված է իրավական հնարավորություն, որպեսզի արձանագրության մասին իսկույնևեթ տեղականա ենթադրյալ իրավախախտում կատարած անձը և անի առարկություններ, իհարկե, եթե ունի այդպիսիք: Տեսչությունը որևիցե կերպ վարորդներին չի կատարում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նշյալ իրավանորմերը:
2. Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (32-րդ հոդված, 3-րդ մաս)՝ այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ: Տրանսպորտային տեսչությունը սխալմամբ կիրառում է այս իրավանորմը և տրանսպորտային միջոցի վարորդի կատարած իրավախախտման համար տուգանում կազմակերպության գործադիր տնօրենին՝ չցանկանալով ընկալել, որ այս նորմը կիրառելի չէ տրանսպորտային երթևեկության անվտանգության կաննոների նկատմամբ: Վերջինիս տարբերվում է ճանապարհային երթևեկության կանոններից, որի պահպանման վրա հսկողության և վերահսկողություն իրականացնող պետական մարմինը՝ ՀՀ ոստիկանությունն է (Տես Ոստիկանության մասին ՀՀ օրենքը 13-րդ հոդված, Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքը): 
Այլ կերպ ասած՝ ՀՀ տրանսպորտային պետական տեսչությունը խախտելով և սխալ կիրառելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերը խոշոր վնասներ է պատճառում տնտեսվարողներին (վառ օրինակ՝ Գալակտիկա Տրանս Սերվիս ՍՊԸ, որին պատճառված վնասի վերաբերյալ եղան մի շարք հրապարակումներ):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին