▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինուհուն բռնաբարած Արարատի բնակիչը նախկինում դատապարտված է եղել. նա կալանավորվել է

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում հոկտեմբերի 1-ին չինուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործն ուղարկվեց դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ հոկտեմբերի 1-ին ժամը 16.00-ի սահմաններում Խաչիկ Տ.-ն իր ավտոմեքենայով նկատել է Խոր Վիրապՙի մոտ նկատել է մինչ այդ իրեն անծանոթ չինուհուն: Ավտոմեքենան կանգնեցնելով նրա մոտ` Խաչիկը, ձեռքերի շարժումներով և ժեստերով հաղորդակցվելով՝ հասկացել է, որ չինուհին ցանկանում է գնալ Երևան, որից հետո առաջարկել է նրան նստել իր ավտոմեքենան: Կնոջ նստելուց հետո Խաչիկը մեքենան քշել է դեպի Ուրցաձոր, որտեղ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն վերջինս դիմադրել է եւ թույլ չի տվել: Այնուհետեւ Խաչիկը սկսել է ծեծել չինուհուն, միաժամանակ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Նախկինում դատապարտված, դատվածությունը չմարված Խաչիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Գործը կքննվի Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին