▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյեմբերյանում «բռնաբարվելու» իր բարոյական վնասը 36-ամյա ռուս կինը գնահատել է 5000 դոլար

Aravot.am-ը գրում է. Հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում իրեն բռնաբարելու մասին բողոքած Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղի բնակիչ տաքսիստի հետ ճանապարհին պայմանավորվել է, որ տաքսիստը կնոջ անունից դիմի բռնաբարության մեջ մեղադրվողի`Ճոճկան գյուղի բնակչի հորը, որպեսզի  վերջինս գումար վճարի: Այդ գումարի դիմաց ռուս կինը պետք է քննիչներին դիմում գրեր, որ ինքը բռնաբարության գործով բողոք չունի: Դեբեդավանցի տաքսիստն այդ գործով ձերբակալվել էր, ռուս կինը՝ ներգրավվել որպես կասկածյալ:

Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ դեբեդավանցի տաքսիստը ազատ է արձակվել, շորթումի գործով հարուցված քրեական գործով նա որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված չէ, ռուս կինը այդ գործով շարունակում է հանդիսանալ կասկածյալ: Մեր տեղեկություններով `ռուս կինը բռնաբարության հետեւանքով իր կրած բարոյական վնասը գնահատել է 5000 ԱՄՆ դոլար, սակայն  բռնաբարության մեջ մեղադրվողի հայրը այդ կնոջը հանձնելու համար կարողացել է ճարել 2300 դոլար: Սույն քրեական գործով քննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին