▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծած ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել. քրգործը կարճվեց

Օգոստոսի 29-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդանոցում 24-ամյա կնոջը պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծելու ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափ են եղել: Հենց այս հիմքով  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Գոռ Հակոբյանը պատանդ էր պահել իր ընկերուհուն՝ 24-ամյա կնոջ և սպառնացել սպանել նրան: Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ Գ. Հակոբյանընպահանջել էր ներս հրավիրել 5 քաղաքացիների եւ փաստաբանի` հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։ Գ. Հակոբյանը չի ենթարկվել պատանդին ազատ արձակելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների պահանջներին: Ապարդյուն բանակցություններից հետո` կնոջ կյանքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով` իրավապահները դիպուկահարի արձակված կրակոցով վնասազերծել էին նրան: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին