Ամեն տարի սննդային թունավորումների մեծ թիվ է գրանցվում ամանորի օրերին։ Շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում և այլ խրոնիկ հիվանդություններ ունեցողներին խորհուրդներ է տալիս սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը։ Դիետոլոգը խոսում է նար Նոր տարվա օրերին ավելորդ քաշից խուսափելու և վնասակար ուտելիքների դասակարգման մասին:
Ամանորը բացի տոնական տրամադրությունից իր հետ բերում է բազմաթիվ մարդկանց առողջության վատթարացում, սրտի կաթվածներ և բազմաթիվ այլ խնդիրներ։ Ինչի՞ հետ են կապված ամանորյա տոներին մարդկանց առողջական խնդիրների սրացումը։
Իրականում կա այդպիսի փաստ, ամանորին՝ տոներից հետո և տոների ամբողջ ընթացքում ավելանում են ոչ միայն սննդային թունավորումների թիվը ու երկրագնդի քաշը (բոլորը ամանորյա տոների ընթացքում ավելանում են 1-2 կգ), այլև սրվում են խրոնիկ հիվանդությունները՝ շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը և այլն։ Ինչի հետ են կապված․ առաջինը՝ սովորական օրվա ռիթմի խախտման է, մարդիկ ավելի շատ տանն են լինում, ավելի շատ են ուտում, ալկոհոլ են խմում, երբեմն նույնիսկ չարաշահում և շատ հաճախ այս ամենը ուղեկցվում են նոր էմոցիաներով, որոնք չնայած կարող են լավը լինել, սակայն սթրեսային են օրգանիզմի համար։
Ինչպե՞ս ճիշտ սնվել տոնական օրերին։
Այս բոլոր նշված պայմաններըբվերում են խրոնիկ հիվանդությունների սրացման, դրա համար շաքարային դիաբետով, զարկերակային գերճնշումով պացիենտներին, երիկամային հիվանդներին, լյարդային պրոբլեմներ ունեցող մարդկանց բոլորին խորհուրդ է տրվում կամ դոզաները մեծացնել, կամ ավելի զգույշ ու հետևողական լինել, լինել հսկողության տակ։ Չնայած հսկողության տակ լինելն էլ դժվար է, որովհտեև բժիշկների մոտ էլ են տոներ։ Ամեն դեպքում ցանկացած բարդ իրավիճակում ցանկալի է շտապօգնությունը ժամանակին կանչել և չանտեսելայն բոլոր գանգատները, որոնք դրական էմոցիաների և տոնակնա լավ տարմադրության հետ մեկտեղ կարող են սրացնել բոլոր խրոնիկ հիվանդությունները։
Ինչպե՞ս հասկանալ, թե որ ուտելիքն է վնասակար, որը՝ ոչ:
Վնասակար-օգտակար ուտելիքների մասին իմանալը միշտ էլ կարևոր է։Պարտադիր չէ, որ գան Նոր տարվա օրերնու մարդիկ նոր իմանան կամ հետաքրքրվեն։ Դեռ Հիպոկրատն էր շատ դարեր առաջ ասել, որթող ձեր սննունդը լինի ձեր դեղ և ձեր դեղը լինի ձեր սնունդը, այսինքն՝ ուտելիքը ոչ միայն քաղցը հագեցնելու համար է, այլև կարող է լինել բուժիչ, ինչպես նաև կարող է ունենալ վտանգավոր ազդեցություն։
Եթե դասակարգենք վնասակար սննդամթերքներին, առաջին տեղում բոլոր քիմիական վերամշակված սննդամթերքներն ուըմպելիքներն են։ Սննդամթերքներ, որոնք առաջցել են վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։ Ամերիկացիներըայս դասակարգումը բնորոշելու համար ասում են, եթե ձեր տատիկը չգիտեր դա ինչ է և իրենք արտադրվում են գործարաններում, ոչ թե բնական են, այլ արհեստական։ Անգլիախոսներն ունեն նաև մի արտահայտություն՝ real food՝ իրական ուտելիք, որոնք իրապես բնական ուտելիք են։ Իրական ուտելիքներ են՝ կաթնամթերքը, մսամթերքը, թռչնամիսը, ձուն, բանջարեղենը, մրգերը, լոբեղենը, կարագը, այսինքն՝ այն ամենը, ինչը որպես սննդամթերք տալիս է մեզ բնությունը։ Մնացած բոլոր՝ երշիկները, նրբերշիկները, կետչուպները, մայոնեզները տարբեր տեսակի չիփսերն ըստ էության ստացված են արհեստական եղանակներով ու դրանք համարվում են ամենաառաջին վտանգավոր ու վնասակար ուտելիքներից մեկը։ Նախ՝ ավելորդ աղի, ավելորդ վտանգավոր ճարպաթթութների, քիմիկատների և այլ տարբեր տեսակի արհեստական նյութերի մեծ պարունակության պատճառով:
Երկրորդ վտանագվոր խումբը շաքար պարունակող սննդամթերքներն են: Մեծ խումբ են կազմում ըմպելիքները։ Օրինակ՝ «Կոկա-կոլայի» բաղադրության մեջ կա 12 տեսակի բաղադրիչներ, որոնցից ոչ մեկը բնական ուտելիք կամ խմելիք չեն, «Կոկա-կոլայի» մեջ կա նաև 8-9 գդալ շաքարավազ։ Բոլոր գազով, գունավոր ընպելինքերը, տարբեր տեսակի բնական հյութերը մտնում են շաքար պարունակող սննդամթերքների, ըմպելիքների մեջ։ Պետք է հիշել, որ շաքարավազը սնունդ արտադրող ընկերույթյունների ամենասիրած գործիքներից մեկն է, որովհետև այն ստիպում է մարդկանց ավելի շատ օգտագործել։ Ինչպես հասկանալ ավելացված շաքար կա թե ոչ, պետք է նայել սննդամթերքի մատնանշման պիտակավորման վրա, որտեղ գրված է՝ ածխաջրեր, սպիտկուցներ, ճարպեր և որտեղ կա ածխաջրեր, այնտեղ կա շաքար, պետք է 100 գրամում 6 գրամ լինի շաքարը, ոչ ավելի։
Վտանագավոր կարող է լինել նաև աղի շատ օգտագործումը և տրանսճարպաթթուների շատ օգտագործումը, որոնք վտանագավոր են և սրտանոթային հիվանդությունների ռիսկն են ավելացնում, արյան արյունատար անոթներն են վնասում և բարձրացնում են ընդհանրապես սրտի հիվանդություններից մահացության թիվը։ Մեծացնում է նաև ճարպակալման հավանականությունը։ Այս խմբի մեջ մտնում են աղի պանիրները , ճաշատեսակի մեջ ավել աղ ավելացնելը, որը մեր ազգին բավականին բնորոշ է։
Նոր Տարվա օրերին վտանագավոր կարող են լինել հնացած, փչացած, լավ չպահպանված, հին ուտելիքը։ Վերջիններս կարող են լինել Նոր տարվա սննդային թունավորումների պատճառ։ Ցանկալի է ուտել միայն թարմը և տանը պահել միայն թարմ ուտելիք։ Թթվասեր, կթամթերք, ձու, սերուցք, միս այս բոլորով պատրատսված աղցանները կես օրից, մեկ օրից ավել չպահել, «սոուսախեղդ» չանել, ճաշատեսակները պահել միայն սառնարանում։
Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում գիրանալ, սակայն չեն հրաժարվում տոնական ուտեստներից:
Հայկական և ոչ միայն հայկական մտածելակերպի մեջ ուտելիքը տոնակատարման մի մաս է և վաղուց է եկել, որ ուտելիքը ասոցացվում է տոնի հետ։ Ի վերջո հոգ չէ, եթե տոների ընթացքում 1-1,5 կգ ավելանում է քաշը։ Այն կարող է կարճ ժամանակ արագ իջնել։ Տոները ուրախության, հրճվանքի, հանգստանալու , հարազատների կողքին լինելու օրեր են։
Վերջում կխնդրեմ նշել ճիշտ սնվելու այն հիմնական կանոնները, որոնց հետևոլով մարդիկ կարող են խուսափել ավելորդ քաշից և սխալ սննդակարգի արդյունքում ծագող առողջական խնդիրներից։
Ամեն ինչի մեջ պետք է չափ ունենալ և չի վերաբերվում միայն տոներին։ Աստիճանաբար մարդ պետք է փոխի իր կյանքը, սովորությունները։ Պաչտադիր չէ քո ձեռքերով պատրաստել բոլոր ճաշատեսակները, կարելի է ավելի թեթև մոտենալ հարցին։ Փոխությունները կարելի է սկսել հենց քեզնից։ «Կոկա-կոլան», լիմոնադները, երշիկեղենը սեղանից հեռացնելու համար չպետք է անհարմար զգալ։
Հարցազրույցը՝ Հովհաննես Եսայանի