▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 39-ամյա մարզիկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ սրունքի միջաձիգ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Հաճն քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 39-ամյա Վիգեն Շիրինյանն է, ով , ըստ տեղեկությունների՝ հրազենային վնասվածքները ստացել է Նոր Հաճն քաղաքի եկեղեցու մոտ:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Քոլոյանի կողմից նախաքննություն է սկսվել: Թե ինչ պայմաններում և ում կողմից է Վ. Շիրինյանը հրազենային վնասվածքներ ստացել՝ պարզվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ վիրավորը մարզիկ է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին