▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը

Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, BMW մակնիշի 34 DV 960 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Փափազյան փողոցի թիվ 25 շենքի հարևանությամբ, բախվել է կայանված վիճակում գտնվող «Hyundai Sonata» մակնիշի 75 ՍR 555 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի 34 ТF 183 համարանիշի ավտոմեքենային:

Այնուհետև BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ սակայն` գիտակցության չգալով, մահացել է:

shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, հայտնի լրագրող, «Ռևոլյուցիա» հաղորդման հեղինակ Սաթիկ Սեյրանյանի եղբայրն էր:

Asekose.am-ը ցավակցում է Սաթիկ և Լիլիթ Սեյրանյաններին եղբոր՝ Հարությունի, անժամանակ կորստի համար: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին