▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կենտրոն»-ի ժողովը ծանր մթնոլորտում է անցել. Ծառուկյանը տվել է նոր տնօրենի անունը

armtimes.com-ը գրում է. Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետի Տոնոյանի աշխատանքից ազատվելու մասին  լուրը վերջինս հերքել է ֆեյսբուքյան իր էջում: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինձ որեւէ պաշտոնից չի ազատել եւ չի հեռացրել: Եվ սա այն պարզ պատճառով, որ 2017 թվականի հունիսի 1-ից ԱԺ պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես ես դադարել եմ լինել Կենտրոն հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը»,- գերել է Տոնոյանն ու հավելել, որ զուտ ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար, խորհուրդ կտա ցանկալին իրականության տեղ հրամցնելու ապարդյուն ճիգեր այլեւս չգործադրել:

Հայտնի է դարձել, որ այսօր հեռուստանկերությունում նախատեսված ժողովը ծանր մթնոլորտում է անցել: Ժողովը անցկացրել է հեռուստաընկերության սեփականատերը՝ Գագիկ Ծառուկյանը, հայտնել է իր մտադրության մասին եւ ասել, թե ով է ղեկավարելու լրատվական բլոկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Իվետա Տոնոյանին փոխարինողը Կենտրոնի տնօրենի պաշտոնից 2012 թվականին հեռացված Սերժ Ադումյանն է լինելու: Ի դեպ, վերջինս ժամանակին նույն ոճով էր արտահայտվել իր ազատման մասին լուրերին, ինչպես այսօր արձագանքեց Իվետա Տոնոյանը: Ժողովի ժամանակ Ծառուկյանը նաեւ ասել է, որ Իվետա Տոնոյանը շարունակելու է խոսնակի աշխատանքը եւ իր մասին ֆիլմեր նկարելու գործը կրկին Տոնոյանի գործն է լինելու: Ինչ վերաբերվում է հեռուստաընկերության տնօրենի աշխատանքից Տոնոյանին վաղուց ազատված լինելու հարցին, ապա նշեք միայն, որ փաստաթղթերով Իվոտ Տոնոյանը աշխատանքից ազատվել է դեռեւս 2017 թվականից, սակայն մինչեւ երեկ ինքն անձամբ ղեկավարել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բլոկը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին