▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին ձերբակալված Նազիկ Ամիրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

 

 

 

 

 

 

 

 

Ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ն. Ամիրյանը Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:

 

 

 

 

 

 

 

Նազիկ Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ գեներալ Մանվելի կնոջը ձերբակալելու որոշումը կայացրել է ՀՔԾ-ն, ինչի մասին հայտնի էր դարձել օրեր առաջ:

Հավելենք, որ օրերս Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: 

Կարդացեք նաև՝ Էդքան թուլամորթ մարդ չեմ...Մանվել Գրիգորյանի կինը ուղիղ եթերում հերքել է իր ինքնասպանության լուրը

Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ

Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ից. ինչպե՞ս էին պահվում «գերիները»

Մանվելը էնքան էր ծեծել, ձեռքերն ու ոտքերը ջարդել էր. ինչ է բացահայտում Հայաստանից ԱՄՆ արտագաղթած կինը

Մանվել Գրիգորյանն իր ավտոմեքենաների, գերիների և «8 կանանց» մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին