▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշեցի արձագանքել, քանի որ անկեղծ հիասթափություն զգացի.Դավիթ Անանյան

 

Ներկայացնում ենք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը գրառումը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հարգելի  Աննա Բեջանյան, սովորաբար աշխատում եմ չարձագանքել սոցկայքերում հրապարակված՝ ՊԵԿ այս կամ այն պաշտոնյայի վերաբերյալ հանրային պոռկումներին ու տեսակետներին, քանի որ կարծում եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

Այնուամենայնիվ, Ձեր գրառումներին որոշեցի արձագանքել, քանի որ անկեղծ հիասթափություն զգացի Ձեր խոսքերում, որոնք կարծում եմ առաջացել են Ձեզ հասանելի ոչ ճիշտ կամ չափազանցված տեղեկատվության հիման վրա։ Կփորձեմ անդրադառնակլ դրանցից մի քանիսին․

1, ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ Ձեր մատնանշված տեղեկատվությունը չափազանցեցված է, այնուամենայնիվ, դրանում պարունակվող որոշակի դրվագների և այլ փաստերի հիման վրա ներկայումս հարուցված է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում․

2, ՌԱՖԻԿ ՄԱՇԱԴՅԱՆ․ Մաշադյանի ունեցվածքի վերաբերյալ Ձեր տեղեկատվությունը, մեղմ ասած, չափազանցեցված է, իսկ ինչ վերաբերում է Մաշադյանի կնոջ հետ ունեցած իմ բարեկամական կապերի մասին տեղեկատվությանը, այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Մաշադյանը Տամոժնի Գագոյի սանիկը չէ․

3․ ՍԱՄՎԵԼ ԻՍԱԽԱՆՅԱՆ․ Սամվել Իսախանյանը հանդիսանում է իմ խորհրդականը, չի հանդիսանում կամ հանդիսանալու նախաբացթողումային վարչության պետ (եթե որոշվի այդ վարչությունը վերաբացել)․

4. ՍԱՄՎԵԼ ՍԱՆԱՄՅԱՆ․ Սանամյանն իմ նշանակվելուց օրեր հետո հեռացել է համակարգից․

5․ ԹԵԼՄԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ․ Ասատրյանի քավորը իր բանակային ընկերն է (Գառնիկ Համբարձումյան)․

 6․ ԱՐԱ ԳԱԲՐԵԼՅԱՆ․ Գաբրիելյանի հետ ԱՄՆ-ում պատահած ավելի քանի 15 տարվա վաղեմություն ունեցող միջադեպը, եթե լուրջ քրեական հանցագործություն լիներ, հավատացեք, նրա կյանքը այլ կերպ կդասավորվեր այն պարզ պատճառով, որ ԱՄՆ-ի դատաիրավական համակարգը աչքի է ընկնում իր «անխափան» աշխատանքով։ Այս ճշգրտումներն իմ կողմից Ձեզ ներկայացնելու հիմնական նպատակը Ձեր մոտ առաջացած հիասթափության նշույլները վերացնելն է։ Հավատացեք, որ ներկայումս մենք ՊԵԿ-ում ձևավորում ենք մարդկային գործոնից կախում չունեցող՝ բիզնես պրոցեսների հիման վրա ավտոմատացված համակարգեր, որոնք հնարավորություն են ընձեռելու մեզ կայացնել այնպիսի համակարգ, որը լիելու է գործուն, թափանցիկ և վայելելու է հանրության վստահությունը։ Այսօր համակարգը փորձառու կադրերի հետ մեկտեղ համալրվում է երիտասարդ պայծառ ու լուսավոր մասնագետներով՝ աստիճանական և տրամաբանական սերնդափոխություն իրականացնելու հստակ նպատակադրմամբ։ Հավատացեք մեզ ու մեր ջանքերին, քանի որ այս տեսլականի իրականացման հեռանկարով ենք մենք յուրաքանչյուր օր արթնանում և օրվա 14-16 ժամը նվիրում դրա իրագործմանը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին