Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեությունից այդքան էլ գոհ չենք:
Ընկերությունները սա պետք է հասկանան, իսկ տրանսպորտի հարցը՝ «հուսահատության գազելները», պետք է լինեն Երևանի ապագա քաղաքապետի ուշադրության կենտրոնում:
Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անկեղծ ասած ջրամատակարարման թեմայով մի քանի անգամ զբաղվելու առիթ ունեցել եմ և մի քանի անգամ ահազանգերի հիման վրա հանձնարարական եմ տվել, որ զբաղվեն այդ խնդրով: Տեղյակ եմ, որ Երևանում և մարզերում ջրամատակարարման լուրջ խնդիրներ կան:
«Վեոլիա ջուրը» փորձում է հավաստիացնել, որ այդ խնդիրները, մասնավորապես, Երևանում հաղթահարվել են, բայց ես տեղյակ եմ, որ այդպես չէ:
Ես հանդիպում ունեցա այդ ընկերության տարածաշրջանային տնօրենի հետ: Բավականին լուրջ խոսակցություն տեղի ունեցավ, և ես ասացի, որ բազմաթիվ վերապահումներ ունենք իրենց գործունեության վերաբերյալ, և ես հույս եմ հայտնել, որ ընկերությունը կվերանայի իր գործունեությունը»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ կասկածի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ մատակարարվող ջրի ծավալում կորստի չափը մեծ է:
Վարչապետի խոսքով՝ դա, երբեմն, պայմանավորում են վատ վիճակում գտնվող համակարգի հետ, բայց ինքը նաև համաձայն է մամուլում և հանրության շրջանում շրջանառվող այն տեսակետին, որ այստեղ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել. «Ունենք խնդիր, որը լրջորեն պետք է քննարկվի: Հիմա այս տարի ջրամատակարարման խնդիրը կապում են պոմպակայանի վթարի հետ և այլն, խոսվում է ամառվա տապի մասին, բայց Հայաստանում և ոչ միայն Հայաստանում, ամառվա տապն ու ձյունը գալիս են «անսպասելի»:
Ես Երևանում, երբ տեսում եմ լեփ-լեցուն աղբամանները, հանձնարարում եմ զբաղվել, «Սանիթեքն» ու « Վեոլիա ջուրը» պետք է հասկանան, որ այդքան գոհ չենք իրենց գործունություններից»:
Կարդացեք նաև՝ «Երբ «Կոշի» ՔԿՀ-ում էի, այնտեղ կային». Նիկոլ Փաշինյանը՝ «Եհովայի վկաների» մասին
Վարչապետը հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հորը, նրանք չեն արտագաղթել արտերկիր
Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել. Փաշինյան
Կան մարդիկ, ովքեր ասում են, որ 1-2 ամիս կանցնի, կմոռանան և կսկսեն փող աշխատել. Նիկոլ Փաշինյան
Մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են. Փաշինյանը հիշեցրեց ՀՖՖ-ում ընտրությունների մասին
Ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ. Փաշինյան