▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը

 

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը:

-Դուք ԽՍՀՄ նախկին տարածքի երկրների նախկին նախագահներից առաջինն եք, որ քաղաքական լարվածության և կալանավորման սպառնալիքի պարագայում չլքեցիք երկիրը։ Հայտնի են Վրաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի դեպքերը։ Դուք կալանավորում չէի՞ք սպասում, թե՞ այլ պատճառով որոշեցիք չգնալ Հայաստանից։

-Ես ոչ թե չգնացի երկրից, այլ վերադարձա երկիր։ Ես Հունաստանում էի, հաղորդեցի իմ վերադարձի օրը։ Ես վերադարձա՝ լիովին հստակ հասկանալով, որ կարող եմ կալանավորվել։ Բացարձակապես ակնհայտ է, որ, այսպես ասենք, իմ տեսակի մարդիկ դժվարություններից չեն փախչում։ Եվ, այդուհանդերձ, ինչ-որ հույս կար, որ դատաիրավական համակարգն այդքան էլ գործադիր իշխանության ճնշման տակ չէ, և դատարանների ինքնուրույնության թեկուզ մի աստիճան դեռևս գոյություն ունի։ Ես եկա իմ պատվի և արժանապատվության համար պայքարելու։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Ինչ վերաբերում է 2008 թվականի այդ քրեական գործին։ Այն ժամանակ՝ նախագահական ընտրություններից հետո, բողոքի ակցիաներ եղան, անկարգություններ սկսվեցին, 10 մարդ մահացավ։ Ինչպե՞ս եք Դուք կառուցելու պաշտպանությունը։ Հիմնվե՞լ նրա վրա, որ որպես պետության նախկին ղեկավար՝ անձեռնմխելի եք, ունեք անձեռնմխելիություն, թե՞ Դուք պատրաստ եք ներկայացնել այդ պատմության բոլոր մանրամասները։

-Գիտե՞ք, անձեռնմխելիությունը պաշտպանության ընդամենը մի փոքր մասն է։ Ես այստեղ վերադարձա իմ արժանապատվությունը պաշտպանելու ոչ միայն այն պատճառով, որ անձեռնմխելիություն ունեմ, այլև որովհետև ողջ քրեական գործը պարզապես կարված է սպիտակ թելերով։ Այնտեղ ընդհանրապես քրեական գործ չկա։

-Ինչո՞ւ եք Դուք այդպես կարծում։

-Որովհետև ես դրան ծանոթ եմ։ Ցավոք սրտի, կա, այսպես կոչված, նախաքննական գաղտնիք։ Մենք այս շրջանում, քանի դեռ քննություն է ընթանում, քրեական գործի մանրամասների մասին խոսելու իրավունք չունենք։ Սակայն ինձ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել։ Պատկերացնո՞ւմ եք։ Նախագահը՝ այդ պաշտոնը որպես սահմանադրության երաշխավոր զբաղեցնողը, պարզվում է, տապալել է ինքն իրեն... շուտափույթ փորձել են մեղադրական եզրակացության ինչ-որ բանաձև գտնել։ Գիտեք, դա խոսում է այն մասին, որ խոսք է գնում ոչ թե պարզապես քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին։

Մանրամասները՝ տեսանութում

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել:

Կարդացեք նաև՝ Հարցնելո՞ւ են չէ՝ ո՞ւր են Սաշիկի 50%-ները, իսկ ես վախ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու. Քոչարյանի հարցազրույցը

Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն. Քոչարյան

Իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից. Ռոբերտ Քոչարյան

ՀՀԿ-ն հրապարակել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն տված պատգամավորների ցուցակը

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Մարտի 1-ի գործում հնարավոր նոր անունների մասին

ՀՔԾ պետի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Սա պատվեր է, կարծում եմ՝ մեղավորները գտնվում են դատախազությունում, ՀՔԾ-ում. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

 

 

 

 

 

 

 

 

Սա այն է, ինչ կոչվում է վենդետա. Վիկտոր Սողոմոնյանը` Քոչարյանի կալանավորման մասին

Հարցաքննության գալուց առաջ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»

Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում

37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում

«Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում. կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ». Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը

Վոինը՝ խաբված. Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին