▲ Դեպի վեր

Ուրբաթ, 05.09.2025 lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվել է։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։

 

 

 

 

 

 

 

Դատարանը նաև մերժել է Գրիգորյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։

Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելով ոչ միայն նրա նկատմամբ խոշտանգում է իրականացվում, այլեւ նրան պահում են պատանդի կարգավիճակով։

Փաստաբանը տեղեկացրել, որ առաջիկա օրերին հանդես կգան մամուլի ասուլիսով։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: 

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը

Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին