▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքից կան դանակահարվածներ. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, վիճաբանություն-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, ձախից ձախակողմյան հեմոթորոլ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել է 2 քաղաքացի։

 

 

 

 

 

 

 

 


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  վիրավորներն են՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ՝ 32-ամյա Ռոբերտ Այվազյանը և Երևան քաղաքի Սարի Թաղի 16-րդ փողոցի բնակիչ՝ 34-ամյա Գոռ Այվազյանը։

 

 

 

 

 

 

 

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները  պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Կարեն Բեջանյանը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախկինում դատապարտված է եղել։

Ոստիկանները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ բացի նշված անձանցից, ևս 1 հոգի մարմնական վնասվածքով է ստացել Կ. Բեջանյանի կողմից, ով վնասել է նրա ականջը։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին