▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ինչի՞ մասին էր «Չար տնակի հեքիաթը». պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը

Ինչո՞ւ է Գևորգ Աճեմյանը դուրս գալիս ՔՊ-ից ու կոչ անում չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

Աշխարհս փլուզվեց, երկար տարիներ չունեի ապրելու մոտիվացիա. Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը՝ կյանքի հարվածների մասին

Մանե Թանդիլյանը կրկին հրաժարական ներկայացրեց

Համայնքապետարանում աշխատակցին չեն հաշվառել և աշխատավարձի մի մասը խարդախությամբ հափշտակել են



2018-10-22 12:46:39

 

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն  կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

 

 

 

 

 

 

 

 

Շիրակի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2008 թվականից մինչև 2016 թվականը, Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում աշխատելով որպես օժանդակ աշխատանքներ իրականացնող, ինքը չի հաշվառվել որպես աշխատող:

Բացի այդ, ըստ հաղորդման, աշխատակցից վերցվել է վերջինիս աշխատավարձի վճարման բանկային քարտը, 2016թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս նրա աշխատանքի դիմաց վճարված աշխատավարձը  կանխիկացվել է, որի մի մասը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, հափշտակվել է:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով ու 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր, հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.