▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկվորյակներին պոլիէթիլենային տոպրակի մեջ թողած մորը Երևանում կացարան կտրվի

 

Մի քանի օրից քառասուն օրական կդառնան հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակները: Փոքրիկների միջոցառմանը մասնակից լինելու ցանկություն է հայտնել նրանց մայրը: Այս մասին հայտնում է armtimes.com-ը, ում հետ զրույցում տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Կարծում եմ՝ փոքրիկ ընտանեկան միջոցառումը լավ առիթ է՝ նորից վերաիմաստավորելու շատ հարցեր: Ակնհայտ է, որ մայրը երիտասարդ է և կարիք ունի աջակցության»,- ասել է Թանդիլյանը:

Մանե Թանդիլյանը հայտնել է, որ երկվորյակների մայրը ապրում է Երևանում:  «Մայրը այստեղ վարձով է ապրում, մենք տարբեր հնարավորություններ ենք դիտարկում՝ Երևան քաղաքում նրան բնակարանով ապահովելու համար»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Գյումրիի գիշերօթիկի բակում հայտնված երկվորյակների 18-ամյա մայրը զղջացել է, ցանկանում է վերադարձնել երեխաներին

Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին