▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա Ծռեր»-ի մյուս անդամներն Արցախի ճանապարհին քոչարի պարում

«Սասնա Ծռեր» կուսակցությունը Երևանից ավտոերթ է իրականացրել դեպի Արցախ։ Ավտոերթը նվիրվում է քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին։

Ճանապարհին գյուղացիները աղ ու հացով են դիմավորել «Սասնա Ծռեր»-ի անդամներին, իսկ մի հատվածում էլ Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները քոչարի են պարել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»,– ասվում է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հաղորդագրությունում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին