▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը՝ որդու համար Ստեփանակերտում առանձնատուն կառուցելու լուրերի մասին

 

 

Կառավարությունում հրավիրված ասուլիսում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների, մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանի որդու հետ զինծառայության մասին հարցին ասաց.

 

 

«Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ այս պահին ծառայում են բանակում, ներառյալ իմ որդին: Լուրեր էին տարածել, թե իմ որդու համար Ստեփանակերտում առանձնատուն է կառուցվում, իբր նա այնտեղ բնակվում է բնակարանում: Ամոթալի եմ համարում նման լուրերի հրապարակումը, որովհետև գիտեմ, որ այդ լուրերի հեղինակները գրում են բացարձակ ստի մասին: Ես էլ եմ ժամանակին ազատվել զինվորական ծառայությունից, դրա վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ եմ տվել: Դա տեղի է ունեցել 1991 թվականին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որովհետև երկու եղբայրների ծառայության պարագայում երրորդ եղբայրն ազատվում էր զինծառայությունից»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը, հավելելով, որ  բարձրաստիճան պաշտոնյաների զավակների զինծառայությունից խուսափելու հետ կապված բոլոր դեպքերին չի տիրապետում:

Կարդացեք նաև՝ Չենք պատրաստվում լռության մատնել ՀՀ-ի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ արձագանքի մասին 

Որևէ մեկը կանխավարկած ունի՞, որ տրանսպորտի նախարարը չգիտի, որ չկա փետրվարի 31. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին ներկայացել է ՀՀ դրոշի գույներով փողկապով

Փաշինյանը՝ Ալիևի հետ «չատ» չանելու մասին

Տո Ձեր նախարարներին 4-րդ դասարանի շարադրություն տանք, 70%-ը կկտրվի քննությունից. Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

Անհարմար եմ զգում, որ այս ընթացքում չեմ եղել Գյումրիում. Փաշինյանը խոսեց աղետի գոտու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին