▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ձեր հարսանիքներին ես եմ երգելու․․․Աննա Հակոբյանի հետ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին էր այցելել Ձախ Հարութը

Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին

Երիտասարդ պատգամավորը ԱԺ նիստին եկել էր sexual look-ով

Հրդեհներից խուսափելու լավագույն տարբերակը բնության եւ շրջապատի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացումն է

Մարտի 8-ին կապկպել էր տանտիրուհուն ու դանակի սպառնալիքով ոսկեղեն հափշտակել



2019-03-20 14:38:38

Մարտի 8-ին Չարենցավանում ավազակային հարձակում էր կատարվել։ Ժամը 13-ն անց 40-ի սահմաններում, Չարենցավանի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկն էր մտել դանակով զինված մի տղամարդ։ Տան դուռը բաց էր եղել։ Դեմքը դիմակով քողարկած տղամարդը թափանցիկ կպչուն ժապավենով կապել էր կնոջ ձեռքերն ու ոտքերը և դանակով սպառնալով՝ փող ու ոսկի պահանջել։ Այնուհետև կապկված կնոջը քարշ էր տվել ննջասենյակ, նրա ներկայությամբ պահարանից հափշտակել էր 650.000 դրամի ոսկեղեն ու փախել։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ու հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու նպատակով։ Իրավապահները մանրակրկիտ վերլուծեցին ոչ միայն բուն դեպքը, այլև դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները։
Տղամարդու հեռանալուց հետո տուժողի կպչուն ժապավենով կապկպված ձեռքերն ու ոտքերն ազատել էր դեպքի ժամանակ տանը եղած մտերմուհին։ Հարձակվողը նրան չէր վնասել, անգամ, չէր փորձել տուժողի պես կապել։ Հանգամանք, որը չվրիպեց իրավապահների ուշադրությունից և հետագայում դարձավ բացահայտման բանալին։
Տուժողի մտերմուհին այդ օրը ծաղիկներով եկել էր մարտի 8-ը շնորհավորելու և պարտքը վերադարձնելու։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կնոջ գալուց մոտ 10-ը րոպե անց տուն էր մտել դանակով զինված տղամարդը՝ օրվա խորհրդին միանգամայն հակառակ նպատակներով։
Նախաքննական մարմնի ծառայողների հետ տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, որոնց իսկությունը պարզելու նպատակով ձեռնակվեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Վարկածներից մեկի համաձայն՝ դեպքի օրը տուժողին հյուր գնացած մտերմուհին էր օժանդակել հանցագործության կատարմանը։ Նախնական տվյալներով՝ նա կնոջ ունեցվածքի մասին տեղեկություններ էր հայտնել իր ծանոթ Մովսես Նազարյանին և միասին ծրագրել էին կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարել մարտի 8-ին։ Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում առաջ քաշված վարկածը հիմնավորվեց, որից հետո ոստիկանության ծառայողները ձեռնամուխ եղան նրանց հայտնաբերմանը։
Չարենցավանում ապրող 36-ամյա Կարինե Գրիգորյանին՝ տուժողի մտերմուհուն, մարտի 18-ին ոստիկանները հայտնաբերեցին հենց Չարենցավանում և ավազակային հարձակմանն օժանդակելու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։
Քրեական հետախույզներն օպերատիվ պարզեցին, որ ավազակությունը կատարելու մեջ կասկածվող Մովսես Նազարյանը լքել է Հայաստանը և Ռուսաստանում է։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ 42-ամյա Նազարյանը, որը նույնպես Չարենցավանի բնակիչ է, դարձյալ մարտի 18-ին ներկայացավ ոստիկանության Չարենցավանի բաժին։
Քրեական հետախույզները նրան ևս ներկայացրին նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Քննիչի որոշմամբ Մովսես Նազարյանն էլ ձերբակալվեց։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։

Մանրամասներ է ներկայացնում ՔՀԲ պետ Հակոբ Անանյանը

Աղբյուրը՝ Ոստիկանություն







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.