▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես. Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան հսկիչին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան այցելել է  Նորագավիթի մաքսակետ: Այնտեղ նա դիտողություն արեց նաև մաքրության վերաբերյալ՝ ասելով. «Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»:

 

Նա ձեռքով սրբեց պատն ու կրկին դժգոհեց՝ նկատելով, որ այն շատ կեղտոտ է ու երկար ժամանակ չի մաքրվել.

«Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մարդկանց, մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Սա անթույլատրելի վերաբերմունք է: Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»:

Հասնելով մաքսատան սենյակներից մեկը, Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համազգեստով հսկիչներից մեկին, դիտողություն արեց. «Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց (ցույց է տալիս ուսերը կախած վիճակը:- խմբ.) արած չեն կանգնում»:

Այնուհետև տեսնելով անկյունում դրված դրոշը՝ զայրացավ. «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա՝ չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»:

Կարդացեք նաև՝ Որ ՀՀԿ-ականներին ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, չէին հավատում. Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Պարո՛ն Օսիպյան, էս ի՞նչ պատմություն է․ Փաշինյանն ավտոմաքսակետից զանգահարեց ոստիկանապետին

Կարդացեք նաև՝ Կա՞ տենց մարդ, որ մտածում է՝ իմ վարչապետության օրոք կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի․ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց Նորագավիթի ավտոմաքսատան ծառայողներին հեռացնել աշխատանքից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին