▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա սովորություն է, հենց բարձրաստիճան պաշտոնյա եք տեսնում, ասում եք՝ ամեն ինչ տոչնի ա. Փաշինյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 9-ին, ՊԵԿ-ի Նորագավիթի մաքսատանը սկսեց հարցուփորձ անել վարորդներին՝ նշելով. «Այ հիմա ամբողջ ճշմարտությունը կիմանանք»:

 

 

 

 

 

 

 

 

Սպասասրահում նա մոտեցավ վարորդներից մեկին, որն ասաց, որ իր մեքենան մաքսատան տարածք են բերել այլ ճանապարհով, քանի որ վարչապետի այցով պայմանավորված մյուս ճամփան փակ էր։ Նա նշեց, որ արդեն երկու օր է մեքենան մաքսատան տարածքում է:

Փաշինյանը տարակուսեց եւ դիմելով ՊԵԿ նախագահին ասաց, որ  ուրեմն ինչ-որ բան ճիշտ չէ արվում։ Հետո պարզվեց, որ մեքենան կոնտեյներով 2-3 օր առաջ է հասել, ու միայն այսօր են քաղաքացիները կարողանում մաքսազերծել այն։ ՊԵԿ նախագահը պարզաբանեց, որ կոնկրետ այդ դեպքում մեքենան եկել է կոնտեյներով, իսկ այդպես ՊԵԿ մաքսատնով օրական 300 մեքենա է մաքսազերծվում, ավելին չեն հասցնում։

Ավելի ուշ պարզվեց, որ կոնտեյներով մեքենայի գալուց հետո այն հանվել է կոնտեյներից, պահվել է մաքսատանը, քաղաքացին երեկ երեկոյան այնտեղ է եղել, տեսել է մեքենան, եւ այսօր եկել է մաքսազերծելու։

Մեկ այլ քաղաքացու դեպքում պարզվեց, որ մեքենան մի քանի օր առաջ է բերել, երեկ կանգնեցրել է մաքսատանը, հերթագրվել է, որպեսզի այսօր գա, մաքսազերծի։

ՊԵԿ նախագահն ասաց, որ եթե մեքենան հասնում է կեսօրից հետո, ապա այդ օրը հերթագրվի, բայց մյուս օրը կմաքսազերծվի, քանի որ հերթագրման պիկ է։

Քաղաքացին էլ արձագանքեց՝ հիմա արդեն գոհ ենք, հիմա լավ է, նորմալ է։ Սրան կատակով արձագանքեց Փաշինյանը.

«Դա սովորություն է, հենց բարձրաստիճան պաշտոնյա եք տեսնում, ասում եք՝ գոհ ենք, ամեն ինչ լավ ա, տոչնի ա։ Երկու օր ծախսում ենք մի մեքենա մաքսազերծելու համար, ինչի՞ց եք գոհ»,- ասաց վարչապետը։

 

Կարդացեք նաև՝ Որ ՀՀԿ-ականներին ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, չէին հավատում. Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Պարո՛ն Օսիպյան, էս ի՞նչ պատմություն է․ Փաշինյանն ավտոմաքսակետից զանգահարեց ոստիկանապետին

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց Նորագավիթի ավտոմաքսատան ծառայողներին հեռացնել աշխատանքից

 

Կա՞ տենց մարդ, որ մտածում է՝ իմ վարչապետության օրոք կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի․ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին