▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ ղեկավարի հետ որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Ուրիխանյանի հայտարարությունը

ԲՀԿ ղեկավարի հետ որեւէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավորական մանդատից երեկ հրաժարված Տիգրան Ուրիխանյանը:

 

 

 

 

 

 

 

 

Հայտարարությունում ասվում է.

«Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որեւէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որեւէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որեւէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլեւ չեն կարող գոյություն ունենալ։

Իմ միակ կապը ժողովրդի հետ է։ Իրադարձություններն իրենք հընթացս կթելադրեն արձագանքելու ժամանակագրությունը։

Ամեն ինչ առջեւում է։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը հունիսի 14-ի երեկոյան ֆեյսբուքյան գրառում էր կատարել` հայտնելով իր մասնագիտական պարտականությունները վայր դնելու մասին: «Եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը»,-գրել էր նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին