▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլև՝ մեծ քաղաքացի. Արմեն Սարգսյան

Դաս կքաղենք նախորդ սխալներից. Նիկոլ Փաշինյան

Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միանում է Ավրորայի #AraratChallenge -ին

Դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանի հուղարկավորությունը՝ Բելգիայում

Հայաստանում թրաֆիքինգի գործերով մեկ տարում տուժող է ճանաչվել 28 անձ, որից 2-ը անչափահաս են



2019-06-16 09:29:10

Մարդու ազատությունն ու արժանապատվությունը հասարակական գիտակցության մեջ ամրագրված են որպես պաշտպանվածության երաշխիքներ եւ կարգավորվում են օրենքի ուժով: Ու թեեւ մարդկությունն արդեն վաղուց անցյալ ժամանակով է խոսում ստրկության մասին, այսօր էլ այն տարբեր դրսեւորումներով շարունակում է մնալ մեր իրականության չարիքներից մեկը:

Ամեն տարի ավելի քան 7 հարյուր հազար մարդ է ենթարկվում թրաֆիքինգի, այլ կերպ ասած՝ ժամանակակից ստրկացման: Բարդ եւ մտահոգիչ այս խնդիրը բազմակողմանի ուսումնասիրման ու վերլուծության առարկա է:

Որպես անդրազգային հանցագործություն՝ թրաֆիքինգի հակազդումը առանձին երկրների իրավապահ համակարգերի խնդիր լինելուց զատ նաեւ համընդհանուր մտահոգության առարկա է: Հայաստանում էլ մարդու թրաֆիքինգի դեմ տարվում է կանոնակարգված պայքար՝ մասնագիտական հատուկ պատրաստվածություն ունեցող իրավապահների կողմից: Մեր երկիրը համարվում է զոհերի ծագման կամ սկզբնաղբյուր երկիր: Այսինքն զոհերը հավաքագրվում են Հայաստանում, ապա տեղափոխվում այլ երկրներ, որտեղ էլ ենթարկվում են շահագործման: Արձանագրվում են նաեւ ներքին թրաֆիքինգի դեպքեր, այսինքն շահագործումը կատարվում է Հայաստանում:

 

 

 

Ներկայացնենք ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողների վերջերս բացահայտած աշխատանքային շահագործման դեպքը։

Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երեւանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առեւտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես եւ բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առեւտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։

Օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն ու կինը 2016-ից 2019 թվականների ընթացքում մուրացկանությամբ եւ փողոցային մանր առեւտրով զբաղվող մի խումբ անձանց դրել են շահագործման վիճակի մեջ՝ նրանց կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Բացի այդ՝ նրանցից մեկին հարկադրել են մուրացկանությամբ զբաղվել։ Կինը եւ տղամարդը ամեն օր վերցրել են այդ անձանց վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մասնագետները չեն բացառում, որ զոհերը կարող են չդիմել իրավապահներին: Դիմելուց խուսափելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նշենք, որ իրավապահներին չդիմելով՝ զոհերը նպաստում են հանցագործների ազատ գործելուն, ինչը բարդացնում է թրաֆիքնիգին հակազդելու գործընթացը:

 

 

 

Զոհի հասարակական բնականոն կյանքին վերաինտեգրվելու գործընթացը թերեւս ամենակարեւորներից է: Ոչ պակաս կարեւոր է նաեւ թրաֆիքինգ երեւույթի մասին բարձրաձայնելը: Զոհին հասարակական բնականոն կյանքին ինտեգրելը կանոնակարգվում է նաեւ օրենքով:

Այս հանցագործության տեսակը չի ճանաչում ոչ ազգություն, ոչ հավատք ոչ էլ այլ հանգամանք: Իսկ մարդկանց, որոնք չգիտեն կամ տեղեկացված չեն այս երեւույթի մասին, առավել հեշտ է խաբել, համոզել եւ շահագործել: Այս տեսանյութի խնդիրն էր հասարակական իրազեկվածության բարձրացումը, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի: Ներկայացվածով, անշուշտ, թեման չի սպառվում, եւ պարբերաբար անդրադառնալու անհրաժեշտություն կա:

Աղբյուրը՝ Ոստիկանություն







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.