▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 25-ամյա աղջկա առանձնակի դաժանությամբ սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված

 

Երևանում առանձնակի դաժանությամբ սպանությունը բացահայտվել է: Սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել է Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասում հաշվառված, 29-ամյա Արսեն Նազարյանը:

Երևանում առանձնակի դաժանությամբ սպանությունը բացահայտվել է ոստիկանության Դավիթաշենի  բաժանմունքի  ծառայողների շնորհիվ, որոնց վրա օրեր առաջ ԱԺ պատգամավորն ու Երևանի ավագանու անդամը անհիմն  «բոչկա էին գլորում»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Ա. Նազարյանը սպանված Է. Սիմոնյանի հետ ծանոթացել է 4 օր առաջ, իսկ Է. Սիմոնյանը նախկինում խարդախության համար եղել է դատապարտված, սակայն քանի որ խնամքին ունեցել է մանկահասակ տղա երեխա, դատարանը նրա նկատմամբ բարի կամք էր դրսևորել և պայմանական ազատազրկել:

Է. Սիմոնյանի ամուսինն էլ այս պահին դատապարտված է և նրանք դեռ տարիներ առաջ հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում, երբ ամուսիններով երեխայի հետ մտնում էին իրենց թիրախում հայտնված բնակիչների բնակարան, ասելով, որ իբրև կինը իրեն վատ է զգում, երեխան վատ է զգում և բնակիչները նրանց օգնություն էին ցուցաբերում, այդ ընթացքում ամուսինները բնակարանից գուղություններ էին կատարում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կասկածյալ Ա. Նազարյանը ոտքի հատվածում էլ ստացել է դանակի հարված, ով իրավապահներին հայտնել է, որ իրեն հարվածել է Է. Սիմոնյանը, որից հետո ինքը ձեռքին ընկած ուրագով անկանոն հարվածներ է հասցրել Է. Սիմոնյանին, որից հետո հետքերը թաքցնելու նպատակով սավանով և պոլիէթիլենով փաթաթել է դին ու թաքցրել խորդանոցում: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Է. Սիմոնյանի մանկահասակ տղային, ում հանձնել են տատու խնամքին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին