▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ՄՄ-ին միանալու հարցը չքննարկվեց գոնե պատգամավորների հետ

 

Սեպտեմբերի 27-ին   Ծաղկածորում մեկնարկեց   «Եվրոմիության Ար7ելյան գործընկերության ծրագրի ապագան ծագած խնդիրների համատեքստում, վիզաների դյուրացման համաձայնագրերը, որպես ԵՄ-Հայաստան դրական քայլ»  թեմայով գիտաժողով, որը կազմակերպել էր «Ֆրիդրիխ Էբերտ»  հիմնադրամը «Գլոբալիզացիայի և տարածաշրջանայաին համագործակցության վերալուծական կենտրոն»-ի հետ համատեղ: Գիտաժողովին մասնակցում  էին փորձագետեներ  Հայաստանից և տարբեր երկրներից: Հայկական կողմից գիտաժողովին մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ԵՄ-Հայաստան հարաբերությունների  վերաբերյալ ելույթով հանդես եկավ` հավաստելով իր Եվրոպական կողմնորոշման մասին: Պատգամավորի խոսքով` ԵՄ- Հայաստան հարաբերությունները, կապված Արևելյան գործընկերության հետ, տապալվեց, քանի որ  Հայաստանում հասարակությունը պատրաստ չէր ասոցացմանը, պատրատ չէր նաև չասոցացմանը, ԵՄ-ն չուներ պլան «B»-ն, իսկ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից միայն «Ժառանգություն»  խմբակցությունն էր,  որ «դեմ» արտահայտվեց Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, հայտարարությամբ հանդես եկան նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորները:

«Քաղաքացիական զարթոնք» հասարակական կազմակերպության նախագահ Տիրայր Մուրադյանը, դիմելով ԱԺ պատգամավորին,  նկատեց, որ վերջինիս կողմից  թվարկված պատճառներում բացակայում է որոշում կայացնելու գործընթացը և հիշեցրեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄՄ-ին միանալու ցանկության մասին հայտարարեց առանց հարցը  լայն քննարկման  դնելու, չքննարկվեց նաև պատգամավորների հետ:

Տիրայր Մուրադյանը հղում կատարեց  «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում տպագրված  այն նյութին,  որտեղ թերթի թղթակիցը ձայնագրել էր Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած այցի շրջանակներում տեղի հայ համայքի հետ զրույցը:

«Հայ համայնքի ներկայացուցչի հարցին, թե դրսում ապրող հայերի մեծ մասը դեմ է Մաքսային միությանը Հայաստանի միանալուն,  ինչո՞ւ չհարցրեցիք համայն հայության կարծիքը որոշում ընդունելիս, հանրաքվե անցկացնեիք, Սերժ Սարգսյանը պատասխանում է բառացիրորեն հետևյալը.«Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ։ Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը Մաքսային միությունում պիտի լինի, թե ոչ։ Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել »: Սա վերաբերվում է նաև Ձեզ, ի՞նչ երաշխաիք ունեք, որ հետագայում Հայաստան-ԵՄ հարաբերությունների որոշակի փուլում նման նման բան  չի կրկնվի»,- հարցրեց «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ-ի նախագահը:

Էդմոն Մարուքյանը  ՄՄ-ին միանալու հարցը պատգամավորների հետ չքննարկելը նախ համարեց քաղաքական մշակույթի բացակայության հետևանք, ապա հղում կատարեց ՀՀ Սահմանադրությանն` ասելով.«Սահմանադրությամբ երկրի արտաքին քաղաքականության հարցերում նախագահը ինքնուրույն է գործում: Մենք  Մաքսային միությանը դեռ չենք միացել, երբ կլինի միանալու նախագիծը այն կուղարկվի Սահմանդրական դատարան , կտեսեն, թե արյոք չի հակասում Սահմաանդրությանը, որից հետո այն կներկայացվի ԱԺ-ին քննարկման և այդ ժամանակ կքննարկենք»:

Անդրադառնալով  նույն հարցին  «Գլոբալիզացիայի և տարածաշրջանայաին համագործակցության վերալուծական կենտրոն»-ի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ Սահմանադրությունը թույլ է տալիս ճակատագրական հարցերի վերաբերյալ հանրաքվե կազմակերպել.«Ինչու՞ չդրվեց հարցը հանրաքվեի, այս ինստիտուտը կարող էր կայանալ, չէ՞»:

Գիտաժողովի մասնակիցները ակտիվ քննարկումները կշարունակեն նաև վաղը` անդրադառնալով ԵՄ-Հայաստան «Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի»-ին :

«Քաղաքացիական զարթոնք» ՀԿ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին