▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1-2 շաբաթից Գլխավոր դատախազը կխոսի մի շարք աղմկահարույց գործերի մասին. pastinfo.am

Pastinfo.am-ը գրել է. Շուրջ մեկ տարի առաջ` 2013թ. հունիսի 28-ին, ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Ազգային ժողովի աշխատակզամը ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել Վերահսկիչ պալատի՝ 2012 թ. հաշվետվությունը:  

Այսօր լրագրողները գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ ընթացքում են այդ փաստերի ուսումնասիրությունն ու դրանցով հարուցված քրեական գործերի քննությունը:

«Բազմաթիվ քրեական գործեր ընթացքի մեջ են, հանցագործությունների վերաբերյալ հաղորդագրությունների մասով բազմաթիվ նյութեր նախապատրաստվում են, դրանց մասին, ես կարծում եմ, մենք առիթ կունենանք խոսելու»,- ասաց Գ.Կոստանյանը՝ հավելելով, որ բազմաթիվ այլ հարցեր ևս կուտակվել են իր պաշտոնավարման ընթացքում, որոնց պատասխանները հասարակությունը կցանկանար լսել: Ուստի՝ խոստացավ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում մամուլի ասուլիս հրավիրել և հանգամանալից պատասխանել լրագրողների հարցերին: 

  Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее