▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին և դրական արձագանք ստացավ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղության առաջարկ է արել և ստացել դրական արձագանք։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ալիևը նշել է, որ տարածաշրջանը «պատմական ժամանակաշրջան» է ապրում։

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի մատակարարումները կարևոր դեր ունեն Հայաստանի էներգետիկ անվտանգության համար, իսկ Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումը լայն տարածում է ստացել։

Ալիևը բարձր է գնահատել Գերմանիայի կառավարության դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее