▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 զոհ, 7 վիրավոր․Արմավիրում բախվել են Էջմիածին-Երևան երթուղու մարդատար «Gazel»-ն ու «Ford Transit»-ը

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զվարթնոցի վարչական տարածքում բախվել են Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող թիվ 203 Gazel-ն ու Ford Transit-ը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Վաղարշապատ» ԲԿ, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее