▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերթական մահը՝ նիկոլի չեղած խղճին»․ Արամ Գևորգյան

Համացանցում տեսանյութ է տարածվել ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ ողբերգական վթարի վայրից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենան։
Ըստ նախնական տվյալների՝ մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

***

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական մահը՝ նիկոլի չեղած խղճին։ «Ուրախ ավտոբուսին» ուղեկցելու, տեղում Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Դատելով նկարից՝ մարդատարի վարորդը մահացել է, կա 12 վիրավոր»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանական ցինիզմն ու ամեն գնով PR լինելը շարունակում է մնալ օրվա հրամայական ու հաշվի չի առնվում, թե այդ PR-ն ինչ դեպքի հետ է կապված, կարևորն այդ պահին թեման «ֆռռա»։
Հերթական շապիտոյական այցի մեկնարակին Փաշինյանն այսօր հայտարարում է կրկեսի երթուղին ու նենց, ձեռի հետ, ակնարկում, թե «շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել»՝ նկատի ունենալով ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը։ Եվ Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չավելացներ՝ «հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները»։
Հասկանում եք՝ էս մարդն անգամ մարկանց մահերի վրա է անամոթաբար միավարներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»՝ շքեղ ասֆալտը։
Հիմա ավելի սարսափելի մի դիրվագի մասին․ պարզվում է, որ այսօր 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։Ակնհայտորեն ուղղակի Փաշինյանի այցի հետ շաղկապված հերթական մահը։
Գաղտնիք չէ, թե ինչ արագությամբ ու անհասկանալի ագրեսիվությամբ են Փաշինյանին ուղեկցող մեքենաներն իրենց պահում ու թե ինչեր են տեղի ունենում դրանից հետո։ Ոչ ոք չի մոռացել երիտասարդ հղի կնոջ դեպքը, երբ Պռոշյան փողոցի վրա վրաերթի էին ենարկել ու անօգնական թողել ճանապարհին։ Ի դեպ՝ վարորդը անպատիժ մնաց, իսկ Փաշինյանը լկտիաբար հայտարարում էր, թե՝ «նա իմ մեքենայի տակ չի ընկել, այլ՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան»։
Ահա այս մահաբեր կերպարը հունիսի 7-ին ցանկանում է նորից վերընտրվի, որ մեր կյանքն ամբողջովին ու վերջնական սարքի գեհեն»։

***

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

ՇԱՏ ԿԱՐևՈՐ

«Իշխանություն» լրատվականին պատմում են, որ քիչ անց իշխանական կայքերը տարածելու են տեղեկություն, ըստ որի, ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի հետ վթարված «Նիսանը» երթևեկել է հանդիպակաց ուղղությամբ: Սա արվելու է նրա համար, որ հանրային ընկալման մեջ վթարի մեղավոր համարվի «Նիսանի» վարորդը:

Հիշեցնենք, որ ՆԳՆ ավտոբուսի ոստիկանները գնում էին Լոռու մարզ մեկնող Փաշինյանի անվտանգությունը ապահովելու: Ի դեպ, Ներքին գործերի նախարարությունը վթարի մասին տեղեկությունը տալիս է այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե գվարդիայի ավտոբուսի վթարը կապ չունի «ուրախ ավտոբուսի» ուղևորների հետ: «Իշխանություն» լրատվականին դեպքի վայրից պատմեցին, որ գվարդիայի ավտոբուսը գնում էր Լոռի՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը սպասարկելու և ՔՊ-ականների անվտանգությունը ապահովելու համար:

Հատկանշական է, որ այսօր առավոտյան «ուրախ ավտոբուսի» մեջից լայվ անող Փաշինյանը հիշել էր Շիրակի մարզի ողբերգական ավտովթարը և հորդորել՝ ուշադիր լինել: «Իհարկե, շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել»,-այս մասին ասել է Փաշինյանը՝ խոսելով ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին։

info@asekose.am/095519696
Պատահարներ далее