Ուկրաինան կարող է դադարել գոյություն ունենալ արդեն 2034թ․, այդ թվականին նրան խոստանում են ընդունել ՆԱՏՕ-ում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ aif.ru-ին տված հարցազրույցում։ «Իզուր չէ, որ բոլորովին վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը բացահայտ ասաց, որ լավ սցենար է համարում Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին 2034թ., այսինքն՝ երբեք»,- ասել է Մեդվեդևը։ «Այդ ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները չեն լինի իրենց պաշտոններում, ոմանք էլ մահացած կլինեն»,- հավելել է Մեդվեդևը։ |
«10 տարուց Ուկրաինա չի լինի»․ Մեդվեդև
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet