▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

12 միլիարդն եկել, հանդիպել է անշնորհք կառավարման.Հրանտ Բագրատյան

 

«Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը նման վարկային համաձայնագրերի նկատմամբ: Կա պրոֆեսիոնալիզմի հարց: Նախ և առաջ, իմ կարծիքով, վարկերը պետք է թեստ անցնեն, պետությունը պետք է ունենա վարկերի թեստավորման կենտրոն: 
Վարկերը վնասելու են ՀՀ տնտեսությանը: Հորդորում եմ կառավարությանը՝ պարտքեր վերցնել մասնավոր հատվածից՝ արտասահմանցիներից կամ հայ հանրությունից: Նախորդ կառավարոթւունն աշխատել է 6 տարի, վերցրել է 12 միլիարդ: Էս 12 միլարդն եկել, հանդիպել է անշնորհք կառավարման: Անելիք չի ունեցել և սրանից 6.4 միլիարդը նորից դուրս է գբացել:  Սա ես տնտեսագիտորեն անվանում եմ դույլի էֆեկտ: 10 լիտրանոց դույլում չի կարելի լցնել 12 լիտր: Մենք ինչքան պետք է բացատրենք, որ վարկերը լուրջ քննություն պետք է անցնեն:
Վախենամ, մենք շուտով ռուսական վարկի գծով հանձնաժողով ստեղծենք: Էն թվերը, որոնք ես ունեմ, շատ մտահոգիչ են: Նման վարկ չեն վերցնում: Վերցրեք այսօրվա Ձեր ներկայացրած վարկը.մի հատ 100 միլիոն, մի հատ՝60: Տեղեկանքում ասվում է, որ կառուցվելու է Աշտարակ-Թալին հատվածը.բա ուր է հիմնավորումը:  Հարց տվեցի, ասացիք, որ Երևան-Արտաշատը առաջին կարգի էր, բա առաջին կարգին ինչու եք ավելի լավ առաջին կարգի դարձնում:
Եթե մենք 500 միլիոն դնեինք գյուղի կոոպերացիայի վրա, գյուղը կծաղկեր: ԵՍ օրինակ կսարքեի Իջևան-Իծաքար-Գանձաքար-Բերդ ճանապարհը:Լրիվ թունելներով կսարքերի Նոյեմբերյանի հատվածը, որ երբեք չընկներ կրակի տակ: Վաը որ պատերազմ լինի՝ մեզ այդ ճանապարհը պետք չի գա, առանց այդ էլ՝ Երևան-Արտաշատը կար: Ես դժգոհ եմ պրոֆեսիոնալիզմի պակասից»:


«Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը նման վարկային համաձայնագրերի նկատմամբ: Կա պրոֆեսիոնալիզմի հարց: Նախ և առաջ, իմ կարծիքով, վարկերը պետք է թեստ անցնեն, պետությունը պետք է ունենա վարկերի թեստավորման կենտրոն»,-այսօր ԱԺ-ում ասաց Հրանտ Բագրատյանը՝ ասելով. 

«Վարկերը վնասելու են ՀՀ տնտեսությանը: Հորդորում եմ կառավարությանը՝ պարտքեր վերցնել մասնավոր հատվածից՝ արտասահմանցիներից կամ հայ հանրությունից: Նախորդ կառավարությունն աշխատել է 6 տարի, վերցրել է 12 միլիարդ: Էս 12 միլիարդն եկել, հանդիպել է անշնորհք կառավարման: Անելիք չի ունեցել և սրանից 6.4 միլիարդը նորից դուրս է գնացել:  Սա ես տնտեսագիտորեն անվանում եմ դույլի էֆեկտ: 10 լիտրանոց դույլում չի կարելի լցնել 12 լիտր: Մենք ինչքան պետք է բացատրենք, որ վարկերը լուրջ քննություն պետք է անցնեն:

Վախենամ, մենք շուտով ռուսական վարկի գծով հանձնաժողով ստեղծենք: Էն թվերը, որոնք ես ունեմ, շատ մտահոգիչ են: Նման վարկ չեն վերցնում: Վերցրեք այսօրվա Ձեր ներկայացրած վարկը.մի հատ 100 միլիոն, մի հատ՝60: Տեղեկանքում ասվում է, որ կառուցվելու է Աշտարակ-Թալին հատվածը. բա ո՞ւր է հիմնավորումը:

Հարց տվեցի, ասացիք, որ Երևան-Արտաշատը առաջին կարգի էր, բա առաջին կարգին ինչո՞ւ եք ավելի լավ առաջին կարգի դարձնում:

Եթե մենք 500 միլիոն դնեինք գյուղի կոոպերացիայի վրա, գյուղը կծաղկեր: Ես, օրինակ կսարքեի Իջևան-Իծաքար-Գանձաքար-Բերդ ճանապարհը: Լրիվ թունելներով կսարքերի Նոյեմբերյանի հատվածը, որ երբեք չընկներ կրակի տակ: Վաղը որ պատերազմ լինի՝ մեզ այդ ճանապարհը պետք չի գա, առանց այդ էլ՝ Երևան-Արտաշատը կար: Ես դժգոհ եմ պրոֆեսիոնալիզմի պակասից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее