▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի որ Արման Եղոյանին արժանի պատասխան տվող չի լինի ներկայիս ԱԺ ընդդիմությունից, ես կպատասխանեմ.․․Գևորգ Կարապետյան

Գևորգ Կարապետյանը գրում է․  «Քանի որ Արման Եղոյանին արժանի պատասխան տվող չի լինի ներկայիս ԱԺ ընդդիմությունից, ես կպատասխանեմ։

ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Լոռին ու Տաշիրը Վրաստանի մաս հայտարարելը պարզապես պատմության չիմացություն չէ։ Դա նաև միջազգային իրավունքից զրո պատկերացում ունենալու ցուցադրություն է։ Եվ ամենակարևորը՝ սա Հայաստանի պետական շահի դեմ քաղաքական հայտարարություն է։

Երեկ ասում էին՝ Արցախը «մերը չէր»։

Այսօր ասում են՝ Լոռին ու Տաշիրը «Վրաստանինն են»։

Վաղը ո՞ր տարածքն է լինելու «ուրիշինը»։

Ինչքա՞ն կարելի է հանուն ներքաղաքական ինտրիգների վնասել Հայաստանին։

Լոռին Հայաստանի Հանրապետության տարածքն է։

Տաշիրը՝ հայկական պատմական աշխարհագրության անբաժանելի անուններից մեկը։

Իսկ հիմա՝ իրավական փաստերը, ոչ թե Եղոյանի պատմական անհիմն էքսկուրսները։

ՀՀ տարածքային և սահմանային իրավունքների վերաբերյալ առանցքային միջազգային փաստաթղթերից են՝

Հայաստան–Ադրբեջան և Հայաստան–Վրաստան սահմանների հարցով Ազգերի լիգայի Խորհրդի հանձնաժողովի զեկույցը՝ 24 փետրվարի 1920 թ․

Հայաստան–Թուրքիա սահմանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը՝ 22 նոյեմբերի 1920 թ․

Սրանք պատմական անեկդոտներ չեն և չեն վերանում միայն այն պատճառով, որ ՀՀ ԱԺ ամբիոնից ինչ-որ մեկը որոշել է սեփական պատմաքաղաքական զեղումներով հարվածել Հայաստանի պետական ու ազգային շահին։

Իսկ հիմա՝ ԱԺ նստած ընդդիմադիրներ, «ականջներիդ օղ արեք»։

Այս տարածաշրջանում գալու է մի պահ, երբ բոլոր քաղաքական ուժերին հանգամանքները բերելու են միջազգային իրավունքի դաշտ։

Երրորդ Հանրապետության կեղծ ու ինքնաոչնչացվող հայեցակարգով դուք չեք կարող դիմագրավել ո՛չ ներքին թշնամիներին, ո՛չ արտաքին մարտահրավերներին։

Հայաստանը ձեր սեփականությունը չէ»։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն далее