▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

16-ամյա աղջիկը սպանվել է ծննդյան տարեդարձից 1 օր առաջ. ի՞նչ հարաբերություններ է ունեցել նա ՊՆ աշխատակցի հետ

Նախօրեին Սայաթ-Նովայի պողոտայի բնակարաններից մեկում սպանված 16-ամյա աղջիկը, ով Արտաշատ քաղաքի բնակիչ էր, և ինքնախոստովանական ցուցմունք տված 26-ամյա երիտասարդը ունեցել են մտերիմ հարաբերություններ:

armlur.am-ն է գրում ու նշում, որ բնակարանում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, աղջիկը վարձակալական հիմունքներով էր բնակվում՝ երիտասարդին հանդիպելու և նրա հետ հարաբերությունները պահպանելու համար: Իսկ սպանությունը տեղի է ունեցել զոհի ծննդյան տարեդարձի նախորդ օրը:

Դեպքի օրը նրանք հերթական անգամ հանդիպել էին, և հենց անձնական հարաբերությունների պահին էլ երիտասարդը խեղդամահ է արել ընկերուհուն: Երիտասարդը, ով մեր տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում կապի բաժնի հեռախոսավար է աշխատել, դեպքի մանրամասները պատմել է իրավապահներին: Ենթադրյալ մարդասպանը իր հետ վերցրել է 16-ամյա զոհին պատկանող պլանշետն ու դանակ:

Կայքը նաև գրում է, որ  տիրապետում է դեպքի բոլոր մանրամասներին, սակայն էթիկայից ելնելով՝ չի հրապարակում դրանք. մարդու անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտություն կա:

Հավելենք, որ երեկ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երիտասարդը ներկայացվել է նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее