▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք Ալիևի դրած սերմերը ջրում եք ձեր հայտարարություններով»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի ելույթին, նշել է․

«Ալիևն է անդադար նման բաներ ասում, դուք Ալիևի դրած սերմերը ջրում եք ձեր հայտարարություններով․․․

Բնականաբար, բացի այն, որ հարձակվել են վրաս ֆեյքային, ադրբեջանաթուրքական պրոպագանդիստներով, Եղոյանը իր լայվում ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է տալիս իմ հասցեին։ Եթե ես նույն ոճով իրեն պատասխանեմ՝ արագ կկալանավորեն, բան են ման գալիս, որ բռնեն, բերանս փակեն։

Բայց հիմա պնդում եմ, որ իշխանական պատգամավորը պետք է իր խոսքին հետևի, նման ապուշ համեմատություններ չանի, իբր թե ընդդիմադիրին ջախջախեց։ Էստեղ իմ ասածը դա է, որ դուք, սխալ համեմատություններով, պատմական սխալ թեզեր բերելով՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին դեմոտիվացնում եք, իր հողից վանում եք, հասկանո՞ւմ եք, ի՞նչ եք դուք անում։ Չի կարելի նման հայտարարություններով հանդես գալ։ Արման Եղոյան, անունս տալուց առաջ էլ լվացվի»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее