Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել և նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ներքևի հատվածում գտնվող աստիճանավանդակների վրա և իրեն ցած նետել:
Շամշյան.com-ի հաղորդմամբ, ոստիկանության ծառայողները պոլիտրավմա ախտորոշմամբ նրան տեղափոխում են Արմենիա բժշկական կենտրոն, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 16-ամյա Աննա Չ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Երևանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսի ուսանող է: