▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18-ամյա տղան անչափահաս ընկերուհուն երկու անգամ հասցրել է ինքնասպանության փորձի

Լոռիի մարզի բնակիչ 18-ամյա Արթուրը Կարապետյանը սպառնալիքի եւ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ անչափահաս Արփինե Ղ.-ին 2 անգամ դրդել է ինքնասպանության փորձի: Նյուզ.am-ն է գրում այդ մասին ու նշում, որ Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  տեղեկացրել են, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 18-ամյա Արթուր Կարապետյանը սպառնալիքի եւ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ անչափահաս Արփինե Ղ.-ին հասցրել է ինքնասպանության փորձ կատարելու:

Աղջիկը, Վանաձոր քաղաքի «Սայաթ-Նովայի» անվան այգում սայրով երակները կտրելու միջոցով կատարել է ինքնասպանության փորձ: Կանխված ինքնասպանության փորձից 1 ամիս անց Արփինե Ղ-ն փորձել է հերթական անգամ ինքնասպան լինել, իրեն ցած նետելով շենքի 4-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից:

Քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Գործը դատարան է ստացվել փետրվարի 22-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее